484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը ընտրվել է երկրի նոր նախագահ
18:49
28 Օգոստոսի 2007

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության թեկնածու, ԱԳՆ նախարար Աբդուլլահ Գյուլը ընտրվել է Թորքիայի նոր նախագահ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրան հաջողվել է ընտրվել նախագահական ընտրությունների երրորդ փուլում, որը երքշաբթի տեղի ունեցավ խորհրդարանում։

Ինչպես տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Քոսալ Թոփթանը, Գյուլին ձայն են տվել քվեարկությանը մասնակցած 448 պատգամավորներից 339-ը։

Հաղթանակի համար Գյուլին բավական էր ստանալ 550-տեղանոց մեջլիսի ձայների պարզ մեծամասնությունը (276 ձայն)։ Գյուլի ներկայացրած ԱԶԿ-ն խորհրդարանում ունի 341 տեղ։

Ընտրությունների առաջին երկու փուլերում, որոնք տեղի  էին ունեցել օգոստոսի 20-ին և 24-ին, Գյուլին անհրաժշտ էր հավաքել սահմանադրական մեծամասնություն (367 ձայն), բայց մյուս կուսակցությունները հրաժարվել էին աջակցել նրա թեկնածությանը, իսկ հիմնական ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը (ԱՀԿ) ընդհանրապես բոյկոտել էր նախագահական ընտրությունները։

56-ամյա Գյուլը դարձավ աշխարհիկ Թուրքիայի առաջին պրոիսլամական անցյալ ունեցող նախագահը։ Նա պետք է հանդիսավոր երդում տա և ուղևորվի նախագահական պալատ, որտեղ նրան իր լիազորությունները կփոխանցի երկրի գործող նախագահ Ահմեդ Նեջետ Սեզերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: