484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք զինվորականները զգուշացնում են Աբդուլա Գյուլի՝ երկրի նոր նախագահ ընտրվելու նախօրեին աշխարհիկ կարգին սպառնացող վտանգի մասին
11:59
28 Օգոստոսի 2007

Թուրքիայում ազդեցիկ բանակի հրամանատարությունը երեքշաբթի տեղի ունեցող նախագահական ընտրությունների երրորդ փուլի նախօրեին ելույթ է ունեցել կտրուկ հայտարարությամբ, որում զգուշացրել է երկրում աշխարհիկ վարչակարգին սպառնացող աճող վտանգի մասին։

Իշխող իսլամամետ Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) թեկնածուն է ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը։ Սպասվում է, որ նա երկրի նախագահ կընտրվի ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր ազգը բախվում է անջատողականների բազմացող փորձերին և «չարիքի կենտրոններին», որոնք սիստեմատիկաբար փորձում են քայքայել պետության աշխահիկ բնույթի հիմքերը», - ասվում է թուրքական Գլխավոր շտաբի պետ Յաշար Բյույուկանիտի հայտարարության մեջ, որը  տեղադրված է այդ վարչության ինտերնետ կայքում։

«Վերջին օրերին նման գրոհները կտրուկ աճել են, և դրանք ուղղված են նաև բանակի դեմ։ Նման գրոհների նպատակը լավ հայտնի է ռազմական ուժերի ներկայացուցիչներին», - նշվում է փաստաթղթում, որը, ինչպես պաշտոնապես ասվում է, տարածվել է՝ օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվող Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Նմանատիպ հայտարարությամբ թուրքական Գլխավոր շտաբը ելույթ էր ունեցել ապրիլի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո։ Ընտրությունները, որտեղ նախագահի միակ թեկնածուն Աբդուլա Գյուլն էր, Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեցին անվավեր։

Թուրքիայի «վերնախավը», որն ավանդաբար ներկայացնում են երկրում երեք անգամ (1961, 1971 և 1980 թթ.-ին) հեղաշրջում իրականացրած թուրքական բանակը, ինչպես նաև իրավապահ մարմինների  ղեկավարությունը և պետական բուհերի ռեկտորները, բազմիցս մտավախություն է հայտնել այն մասին, որ Գյուլը Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում կարող է կոնկրետ քայլել ձեռնարկել՝ աշխարհիկ երկիրը թեոկրատականի վերածելու ուղղությամբ։ 

Ա. Գյուլը և Թ. Էրդողանը նման մտավախություններն անհիմն են համարում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: