484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի խորհրդարանը կանցկացնի նոր նախագահի ընտրության երկրորդ փուլ
11:57
24 Օգոստոսի 2007

Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ կանցկացնի երկրի նոր նախագահի ընտրության երկրորդ փուլը, որը կփոխարինի պետության  գործող նախագահ Ահմեդ Նեջետ Սեզերին։

Նախագահի պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից գլխավորը Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլա Գյուլն է, որը ներկայացնում է իշխող Արդարություն և զարգացում իսլամամետ կուսակցությունը (ԱԶԿ), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Օգոստոսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում 550 տեղանոց մեջլիսում նա չհավաքեց հաղթանակի համար անհրաժեշտ, սահմանադրությամբ սահմանված ձայների մեծամասնությունը (367 ձայն)։ Նույնքան ձայն է հարկավոր ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու համար։

Ինչպես սպասվում է, ԱԳ նախարարին՝ որպես Թուրքիայի նախագահ կհաջողվի ընտվել միայն օգոստոսի 28-ին նշանակված նախագահական ընտրությունների երրորդ փուլում։ Այդ ժամանակ հաղթանակի համար կպահանջվի ձայների պարզ մեծամասնությունը՝ 276 ձայն։ ԱԶԿ-ն, որը գլխավորում է վարչապետ Թայիպ Էրդողանը, խորհրդարանում ունի 341 մանդատ։

Ընտրությունների նախօրեին Էրդողանը ազդեցիկ բանակի ղեկավարությանը կոչ  է արել  չխառնվել քաղաքականությանը։

«Եկեք չխառնեք թուրքական զինված ուժերը քաղաքականությանը։ Եթե մենք դա անենք, ապա ինչի՞ համար ենք մենք (քաղաքական գործիչները)», - ասել է Թ. Էրդողանը անցած երեքշաբթի Kanal D հեռուստաընկերության եթերում։ 

Վերջին կես դարում (1961, 1971 և 1980 թթ.-ին) երեք անգամ երկրում հեղաշրջում իրականացրած թուրքական բանակի ղեկավարությունը բազմաթիվ անգամ մտավախություն է հայտնել այն մասին, որ Գյուլը կամ իսլամամետների այլ ներկայացուցիչները՝ Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում կարող են կոնկրետ քայլել ձեռնարկել ազնվակիրթ երկիրը աստվածպետականի վերածելու ուղղությամբ։ 

Ա. Գյուլը և Թ. Էրդողանը այդպիսի մտավախությունները անհիմն են համարում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։