478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը օգոստոսի 18-ին կպաշտպանի իր տիտղոսը` Խորեն Գևորի հետ մրցապայքարում
11:09
17 Օգոստոսի 2007

Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը օգոստոսի 18-ին Բեռլինում կպաշտպանի իր տիտղոսը IBF վարկածով վարկանիշային հինգերորդ տեղը զբաղեցնող Խորեն Գևորի հետ մրցապայքարում։ Երկու բռնցքամարտիկներն էլ ծնունդով Հայաստանից են, այժմ բնակվում են Գերմանիայում և ելույթ են ունենում գերմանական դրոշի տակ։

Ինչպես տեղեկացնում է Allboxing.ru կայքը, օրերս Բեռլինում տեղի է ունեցել պաշտոնական մամուլի ասուլիս, որի ժամանակ մրցակիցները  մտքեր են փոխանակել՝ կապված սպասվող մրցամարտի հետ։

«Ես լավ մարզավիճակում եմ և կապացուցեմ դա շաբաթ օրվա  մրցամարտում», - հայտարարել է Աբրահամը։

27-ամյա չեմպիոնը նաև պատմել է, թե ինչպես է ինքն իրեն նախապատրաստում մրցամարտերին։ «Ես ինքս ինձ ասում եմ, որ մրցակցիցս ավելի թույլ եմ և այդ պատճառով ավելի համառորեն եմ մարզվում մենամարտից առաջ և ռինգում հաղթում եմ», - ասել է Արթուրը։

Նրա փրոմոութեր և մենեջեր Վիլֆրեդ Զուեռլանդը տեղեկացրել է, որ Գևորի հետ մենամարտից հետո ծրագրվում է Աբրահամի մրցապայքարը կազմակերպել ԱՄՆ-ում, որտեղ նա արդեն բավականին հայտնի է՝ շնորհիվ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հանդեպ տարած հաղթանակի։

«Արթուրը աշխարհում միջին քաշային կատեգորիայում ամենաուժեղ բռնցքամարտիկն է, և մենք ծրագրում ենք տանել նրան ԱՄՆ։ Այնտեղ նրանով արդեն հետաքրքրված են, և ես համոզված եմ, որ նրա ելույթները ԱՄՆ-ում մեծ հաջողություններ կունենան», - ասել է Զաուեռլանդը։

Այս մրցապայքարում Աբրահամի հետ ավելի մեծ հույսեր են կապում, սակայն Գևորը համոզված է, որ ինքն ի վիճակի է տիտղոսը խլել իր հայրենակցից։

«Ես հաղթանակի մեծ հնարավորություններ ունեմ։ Ես շատ լավ մարզային բազա և սփարինգ-խաղընկերներ եմ ունեցել։ IBF վարկածի չեմպիոնական գոտին լավ նվեր կլինի կնոջս՝ Նինելին, որն այժմ պատրաստվում է մեր երեխայի ծնունդին», - հայտարարել է Գևորը։

Նրա մարզիչ Ֆրից Զդունեկը նույնպես համոզված է իր խնամարկյալի հաղթանակի մեջ։ «Ես հասկանում եմ, որ շատերը Աբրահամին համարում են ֆավորիտ, սակայն ֆավորիտները ևս պարտվում են։ Ես ենթադրում եմ, որ մրցապայքարը կշարունակվի բոլոր 12 ռաունդներում, և Խորենը հաղթանակ կտանի՝ շնորհիվ իր հիանալի ֆիզիկական մարզավիճակի», - ասել է Զդունեկը։

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979 թ.-ին, այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, ելույթ է ունենում գերմանական դրոշի տակ։ Բռնցքամարտիկի իր կարիերայի ընթացքում (մինչև 72,6 կգ քաշային կատեգորիայում) նա անցկացրել է 23 մրցապայքար և բոլորում  էլ հաղթանակ է տարել, դրանիցի 18-ը՝ նոկաուտով։

Խորեն Գևորը (Գևորգյան) ծնվել է 1979 թ.-ին Էջմիածին քաղաքում (Արմավիրի մարզ), այժմ ապրում է Համբուրգում և ելույթ է ունենում գերմանական դրոշի տակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։