484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում ծնողները փորձել են իրենց երեխային անվանել "@"
14:57
16 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մի երիտասարդ չինացի զույգ փորձել է իր նորածին երեխային անվանել "@", հայտնել է ՉԺՀ չինարենի պետհանձնաժողովի փոխտնօրեն Լի Յումինը (Li Yuming)։

«Մեզ մոտ եղել է մի դեպք, երբ երեխային փորձել են անվանել "@"»,- ասել է Լի Յումինը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է “ՌՒԱ Նովոստին”։

"@" նշանը կիրառվում է էլեկտրոնային փոստի հասցեներում։

Չինարենն օգտագործում է գրի հիերոգլիֆային համակարգը, որի ժամանակ գրանցվում է ոչ թե բառի հնչողությունը, այլ դրա նշանակությունը, իմաստը։ Այդ պատճառով, տեսականորեն, անուն դնելու համար կարելի է կիրառել ցանկացած նշան, սակայն գործնականում Չինաստանում գործում են կանոններ, որոնք սահմանափակում են որոշ նշանների կիրառությունն անունների մեջ։ Մասնավորապես, արգելված է օգտագործել թվեր կամ օտար լեզվի նշաններ։

Լի Յումինը պատմել է, որ երեխայի հայրը նշանի ընտրությունը՝ որպես երեխայի անուն, բացատրում էր նրանով, որ դրա արտասանության տառադարձությունը անգլերենում (որպես փոխառություն օգտագործվում է նաև չինարենում)՝ «էթ» (at)  չինարեն «այ թա» (այ թա՝ «սիրում եմ նրան») բառակապակցության հապավումն է։

Պաշտոնյան չհայտնեց, թե, արդյո՞ք, քաղաքացիական գրանցման տեղական օրգանները հավանություն տվել են ընտրված անվանմանը։

Լին նաև պատմել է, որ 60 միլիոն չինացիներ կրում են անուններ, որոնք կազմված են շատ հազվադեպ օգտագործվող հերոգլիֆներից, ինչը խնդիրներ է ստեղծում պետական կառույցների համար և փաստաթղթերում նշելիս։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։