478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Էլվիս Փրեսլիի ընկերները և երկրպագուները կնշեն իրենց կուռքի մահվան երեսուներորդ տարելիցը
13:07
16 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Էլվիս Փրեսլիի ընկերները, գործընկերները և երկրպագուները Մեմֆիս քաղաքում կնշեն միլիոնավոր մարդկանց կուռքի մահվան երեսուներորդ տարելիցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին։

Էլվիսի նախկին առանձնատանը՝ Գրեյսլենդում, հինգշաբթի հայտարարված է «Հազարավոր աստղերի գիշեր», որով կբացվի Էլվիսի հիշատակին նվիրված շաբաթը, որի ծրագրում ընդգրկված են համերգներ, հուշեր և նրա մասնակցությամբ 31 ֆիլմերի ցուցադրություն։

Հիշատակի շաբաթի նախաձեռնողն է դերասանուհի Սյուզաննա Լին (Suzanna Leigh), որը 1966թ. Էլվիսի հետ նկարահանվել է «Դրախտ, Հավայան ոճ» ("Paradise, Hawaiian Style") կինոնկարում։

«Այն, ինչ մենք մտահղացել ենք, ասես Էլվիսի հետ ուս-ուսի նոր հանդիպում լինի։ Դա կախարդական գիշեր է լինելու»,- իր մտահղացումը ներկայացրել է դերասանուհին։

«Ռոք-ն-ռոլի արքայի» կարիերայի սկիզբը, որն այդ ժամանակ բեռնատարի վարորդ էր և երազում էր էլեկտրիկի որակավորում ստանալու մասին, կարելի է համարել «Իմ երջանկություն» (My Happiness) երգի սիրողական ձայնագրությունը, որը նա արել էր մոր ծննդյան օրվա առթիվ։

Փրեսլիի նորարար երաժշտական լեզուն շատ արագ գրավեց աշխարհի միլիոնավոր մարդկանց սրտերը։ Քանի որ, Ջոն Լենոնի խոսքերով, «մինչև Էլվիսը չկար ոչինչ»։

Միայն ԱՄՆ-ում Էլվիս Փրեսլիի 132 հավաքածուներ և սինգլներ ստացել են ոսկե և պլատինե հավաստագրեր, նա երեք անգամ դարձել է Ռոք-ն-ռոլի հռչակի դահլիճի հերոս, նրա ձայնագրությունների միայն պաշտոնական քանակը գերազանցել է միլիարդ օրինակը։

1977թ. օգոստոսի 16-ին 42-ամյա Փրեսլին մահացավ. ըստ պաշտոնական վարկածի՝ սրտի տագնապից։ Նրա արյան բաղադրության մեջ հայտնաբերվել էր 14 տեսակի թմրանյութ, ինչն էլ հետագայում առիթ տվեց, որպեսզի առաջ քաշվի ինքնասպանության կամ թմրանյութերի չափաբաժնի գերազանցման վարկածները։

Էլվիսի երկրպագուները խոստովանում են, որ նա չդիմացավ իր գլխին թափված հռչակին և հարստությանը. երգչի մոտ զարգացավ կախվածությունը ալկոհոլից և թմրանյութերից և, որպես հետևանք, միայնություն և հետապնդված լինելու զգացումը։ Այդուհանդերձ, նա առաջվա պես մնում է «հին, բարի ռոք-ն-ռոլի» ամենասիրված կուռքերից մեկը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: