480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի վարչապետը նախագահի հաստատմանը կներկայացնի նոր կառավարության կազմը
12:48
16 Օգոստոսի 2007

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հինգշաբթի նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի հաստատմանը կներկայացնի երկրի նոր կառավարության կազմը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Վաթան» թերթին։

Էրդողանին հանձնարարվել էր նախարարների կաբինետ ձևավորել օգոստոսի 16-ին՝  նրա գլխավորած Արդարության և զարգացման իսլամամետ կուսակցության (ԱԶԿ)՝ Թուրքիայում հուլիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների 46,6 տոկոսը և 550 տեղանոց մեջլիսում կազմեց մեծամասնություն (341)։

Նոր կառավարության կազմի հաստատումից հետո, ըստ թուրքական սահմանադրության, նրան անհրաժեշտ է խորհրդարանում ստանալ վստահության քվե կամ ոչ պակաս քան 276 պատգամավորների աջակցությունը։

Էրդողանի՝ կառավարության վստահության քվեի ստացումը դիտորդները համարում են զուտ տեխնիկական հարց։

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր կստանձնեն նախարարների կաբինետի գլխավոր պաշտոնները, մասնավորապես, արտգործնախարարի պաշտոնը՝ ԱԳ նախարար Աբդուլա Գյուլի՝ նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման հետ կապված։

Խորհրդարանում Թուրքիայի նոր նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 20-ին։

Ըստ թուրքական մամուլի տեղեկատվության, Էրդողանը մտադիր է փոխել կառավարության կազմի մոտ կեսը։

Մասնավորապես, ԱԳ նախարարի պաշտոնը, ինչպես սպասվում է, կզբաղեցնի Ալի Բաբաջանը, որը Թուրքայի կողմից Եվրամիության հետ գլխավոր բանակցողն է՝ այդ երկրի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու խնդրով։

Տեղական ԶԼՄ-ները նաև հաստատում են, որ Էրդողանը գործող նախագահին երկրորդ անգամ չի ներկայացնի կառավարության կազմը, եթե նա հավանության չտա նախարարներից որևէ մեկին։

Վարչապետը կսպասի Աբդուլա Գյուլի նախագահ ընտրվելուն, ինչը կարելի է սպասել օգոստոսի 28-ին, երբ տեղի կունենա պետության ղեկավարի ընտրության երրորդ փուլը, և նրա հաստատմանը կներկայացնի Թուրքական Հանրապետության 60-րդ կառավարության կազմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։