482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Շոտլանդիայի մայրաքաղաքում բացվում է Էդինբուրգյան միջազգային կինոփառատոնը
13:09
15 Օգոստոսի 2007

Շոտլանդիայի մայրաքաղաքում չորեքշաբթի սկսվում է ամենամյա Էդինբուրգյան միջազգային կինոփառատոնը։ Այս տարի Շոտլանդիայի մայրաքաղաքում կինոփառատոնն անցկացվում է արդեն 61-րդ անգամ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կազմակերպիչները հպարտությամբ նշում են, որ Էդինբուրգի  փառատոնը աշխարհում ամենահին՝ անընդմեջ անցկացվող կինոդիտումն է, թեև այն համարվում է պակաս հայտնի և հեղինակավոր, քան Վենետիկի, Կաննի, Մոսկվայի, Բեռլինի կամ Լոնդոնի կինոփառատոնները։

Այնուամենայնիվ, այս տարի Էդինբուրգ են ժամանելու հայտի բրիտանացի կինոռեժիսորներ Ստիվեն Ֆրիրզը («Թագուհին» ֆիլմի հեղինակը) և Մայք Լեյը («Վերա Դրեյք» ֆիլմի համար վենետիկյան «Ոսկե առյուծի» մրցանակակիր), դերասաններ Սամանթա Մորթոնը, Թիլդա Սուինթոնը, Բոբ Հոսկինսը և այլոք։

Կազմակերպիչների խոսքերով, Էդինբուրգի հանդիսատեսը փառատոնի երկու շաբաթների ընթացքում կդիտի 120 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ 31 երկրներից։

Այս տարի Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը վերջին անգամ է անցկացվում օգոստոսին։ Մյուս տարվանից որոշված է այն տեղափոխել հունիս ամիս։ Այս տեղափոխությունն ունի մի քանի պատճառ։ Նախ,  կինոփառատոնն օգոստոսին կորչում է էդինբուրգյան այլ փառատոնների  մեջ՝ գրքի, միջազգային թատերական, այլընտրանքային «Ֆրինջ» և այլն։  Երկրորդ, այն ժամանակային առումով համընկնում է Վենետիկի և Տորոնտոյի կինոփառատոնների հետ, որտեղ ավելի հաճույքով են գնում հոլիվուդյան աստղերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: