+25
Եղանակը Երևանում
Հայ
Դեպի Հավայան կղզիներ է շարժվում Ֆլոսի փոթորիկը
10:49
15 Օգոստոսի 2007

Հավայան կղզիներին սպառնում է Ֆլոսի փոթորիկը, ասվում է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» տրամադրած հաղորդագրության մեջ։

 «Ֆլոսի փոթորիկն ուղեկցող քամու առավելագույն արագությունը ժամում 176 կմ է, ինչը համապատասխանում է երկրորդ կատեգորիայի՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի (որտեղ ամենաթույլը առաջին կատեգորիան է, իսկ ամենաուժեղը՝ հինգերորդը)», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ըստ օդերևութաբանների, փոթորիկը գտնվում է Հոնոլուլուից 590 կմ հարավ-արևելք և Հիլոյից 300 կմ հարավ-արևելք, որտեղ երկուշաբթի տեղի է ունեցել 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Փոթորիկը շարժվում է արևմուտք-հյուսիս-արևմուտք ուղղությամբ՝ ժամում 17,6 կմ արագությամբ։

«Հավայան կղզիների Մեծ կղզին (Big Island) կգտնվի փոթորկի ազդեցության գոտում, սպասվում է, որ Ֆլոսիի՝ կղզու կողքով անցնելու ժամանակ ցամաքում քամու ուժգնությունը կգերազանցի ժամում 62 կմ-ը, տեղ-տեղ կդիտվի ժամում ավելի քան 80 կմ», - տեղեկացնում է Ծառայությունը։

Ընդ որում, ինչպես պարզաբանում են օդերևութաբանները, նախատեսված ճանապարհից փոթորկի ուղղության դեպի հյուսիս չնչին շեղումն անգամ կուժեղացնի ցամաքում քամու արագությունը։ Մեծ կղզու հարավային ափում ալիքների բարձրությունը փոթորկի անցնելու պատճառով կմեծանա՝ հասնելով 8,3 մետրի։

Բացի դրանից, սպասվում են տեղատարափ անձրևներ և ուժեղ ամպրոպներ։ Օդերևութաբանները կանխատեսում են մինչև 25 սմ տեղումներ։ Փոթորկի մոտենալու հետ կապված՝ տեղական իշխանությունները Մեծ կղզում, որտեղ բնակվում է 170 հազ. մարդ, արդեն հայտարարել են արտակարգ դրություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: