484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳ նախարարն իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում
18:47
14 Օգոստոսի 2007

Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը երեքշաբթի պաշտոնական ուղերձ է փոխանցել երկրի խորհրդարան, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել Թուրքիայի նոր նախագահի պաշտոնում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գյուլը ներկայացնում է Թուրքիայի իշխող իսլամամետ Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի ղեկավարն է վարչապետ Թայիպ Էրդողանը։ Երկուշաբթի կուսակցության ղեկավարությունը հավանություն է տվել նախագահի պաշտոնում Գյուլի թեկնածությանը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Հաջորդ երեքը նախատեսված են օգոստոսի 24,28-ին և սեպտեմբերի 1-ին։

ԱԶԿ-ն հաղթել է օգոստոսի 22-ին երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ընտրություններն անցկացվեցին Թուրքիայում ապրիլ-մայիս ամիսներին առաջացած սուր քաղաքական ճգնաժամի արդյունքում, որը կապված էր Ահմեդ Նեջետ Սեզերի փոխարեն նոր նախագահի ընտրության հետ։

Խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով Թուրքիայի Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։

 

Հետագայում նախագահի պաշտոնի միակ թեկնածուն՝ ԱԳ նախարար Գյուլը, հանեց իր թեկնածությունը, և երկրում հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։

ԱԶԿ-ն 550 հոգանոց խորհրդարանում ունի 341 մանդատ, բայց դա բավարար չէ նոր նախագահի ընտրության քվորումի (367 ձայն) և առաջին երկու փուլերում ընտրվելու համար։ Միաժամանակ Էրդողանի կուսակցությունը կարող է Գյուլին Թուրքիայի նախագահ ընտրել երրորդ փուլում, երբ հաղթանակի համար անհրաժեշտ է պարզ մեծամասնություն կամ 276 ձայն։ --0--

 

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։