478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Եթե Կոսովոն ալբանական և սերբական մասերի բաժանելու հարց առաջանա, Պրիշտինան դուրս կգա բանակցություներից. Կոսովոյի նախագահ
17:12
14 Օգոստոսի 2007

Ալբանական կողմը կհրաժարվի Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ առաջիկա բանակցություններից, եթե բարձրացվի Կոսովոյի և Մետոխիի տարածքները ալբանական և սերբական մասերի բաժանելու հարցը, երեքշաբթի Պրիշտինայում հայտարարել է Կոսովոյի ժամանակավոր նախագահ Ֆատմիր Սեյդիուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կոսովոյի բաժանումը միանգամայն անթույլատրելի է կոսովյան ալբանացիների համար. նրա տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է»,- ընգծել է Կոսովոյի առաջնորդը։

Սերբիային սահմանամերձ Կոսովոյի հյուսիսային հատվածի (որտեղ բնակվում է կոսովյան սերբերի մեծ մասը) անջատման գաղափարը՝ որպես կոսովյան հիմնախնդրի լուծման տարբերակներից մեկը, մերթընդմերթ հնչեցվում է սերբական և միջազգային քաղաքական շրջանակներում։ Անցած կիրակի Պրիշտինա կատարած այցի ժամանակ միջազգային միջնորդների «եռյակի» ԵՄ ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերը, հայտնելով իր տեսակետը խնդրի նման կարգավորման վերաբերյալ, լրագրողներին ասել է, որ «բաժանումը առարկություններ չի առաջացնի, եթե այդ որոշմանը Բելգրադը և Պրիշտինան հանգեն երկուստեք համաձայնությամբ»։

«Եռյակի» մյուս երկու ներկայացուցիչների՝ ռուս դիվանագետ Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի և Բալկանների հարցով ամերիկացի մասնագետ Ֆրենկ Վիզների տեսակետներն այս հարցի վերաբերյալ լրագրողներին չի հաջողվել իմանալ, որովհետև կոսովյան ալբանացիների առաջնորդների հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպել է միայն գերմանացի դիվանագետը։ Գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Իշինգերն ընգծել է, որ նախ՝ իրեն այնքան էլ ճիշտ չեն հասկացել, երկրորդ՝ Կոսովոյի տարածքի բաժանման մասին նա խոսել է որպես «անհավանական տարբերակի»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։