482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՇԿ «Խաղաղ առաքելություն-2007» զինավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների կամ կազմակերպությունների դեմ. ՉԺՀ ԱԳՆ
17:07
09 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի.Նովոստի-Արմենիա/. Համագործակցության Շանհայի կազմակերպության (ՀՇԿ) «Խաղաղ առաքելություն-2007» հակաահաբեկչական զինավարժություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի կամ կազմակերպության դեմ, հինգշաբթի հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական (փոխնախարարի կարգավիճակով) Լի Հուեյը (Li Hui):

«ՀՇԿ զինավարժություններն, ընդգծում եմ, ուղղված չեն որևէ երրորդ կողմի, պետության կամ կազմակերպության դեմ»,- ասաց Լի Հուեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիվանագետի խոսքերով, «Խաղաղ առաքելություն-2007» զինավարժություններն առաջինն են, որին մասնակցում են ՀՇԿ բոլոր երկրների ներկայացուցիչները:

ՀՇԿ երկրների «Խաղաղ առաքելություն-2007» համատեղ հակաահաբեկչական զինավարժությունները պաշտոնապես սկսվել են չինական Ուրումչի քաղաքում: Դասընթացների ակտիվ փուլը տեղի կունենա Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի  Չեբարկուլ հրաձգարանում, օգոստոսի 11-17-ը:

Զինավարժությունների նպատակի մասին խոսելով՝ Լի Հուեյն ընդգծեց, որ տարածաշրջանում, նախկինի պես, գործում են «երեք (ապակառուցողական) ուժեր»` ահաբեկչություն, ծայրահեղականություն և անջատողականություն:

«ՀՇԿ բոլոր մասնակիցները պատրաստ են պայքարել այս բոլոր «երեք ուժերի» դեմ, ակտիվ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասաց Լի Հուեյը:

Բարձրաստիճան դիվանագետը հաղորդեց, որ ՀՇԿ երկրների բոլոր ղեկավարները, ներառյալ ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն, անձամբ կհետևեն զինավարժությունների ընթացքին: Հրաձգարան այցելությունը տեղի կունենա Բիշկեկում՝ ՀՇԿ խորհրդաժողովի ավարտից հետո։

«Ես վստահ եմ, որ զինավարժությունների մասնակիցները առաջնորդներին ցույց կտան ամենալավ գիտելիքներ և ունակություններ` ահաբեկչության դեմ պայքարում», - ասաց Լի Հուեյը:

ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն օգոստոսի 14-18-ը կայցելի Կիրգիզիա, Ռուսաստան, Ղազախստան: Բիշկեկում Չինաստանի ղեկավարը կմասնակցի ՀՇԿ խորհրդաժողովին, այնուհետև կմեկնի Ռուսաստան: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։