485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհուրդը կոչ է անում արգելել երեխաների մարմնական պատիժները
16:03
08 Օգոստոսի 2007

Եվրախորհուրդը, որը միավորում է եվրոպական 47 երկիր, կոչ է անում անդամ-երկրներին՝ արգելել երեխաների մարմնական պատիժները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Խորհրդի աշխատակիցը։

«Այս տարվա աշնանը Եվրախորհուրդը լայնածավալ քարոզարշավ է սկսում, որի նպատակն է կազմակերպության անդամ-երկրներում արգելել երեխաների մարմնական պատիժները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, «քարոզարշավը հիմնականում ուղղված կլինի երեխաների դաստիարակության գործում ծնողների մտածելակերպի փոփոխությանը»։

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ քարոզարշավը Եվրախորհրդի «Կառուցում ենք Եվրոպա՝ երեխաների համար և երեխաների հետ» խոշորածավալ նախագծի մի մասն է։

Ստրաստբուրգում կարծում են, որ երեխաներին պետք է փաստարկված համոզել, բայց ոչ պատժել, քանի որ պատիժը մարդու իրավունքների և արժանապատվության խախտում է, նշել է ԵԽ ներկայացուցիչը։

Մարմնական պատիժների թվին Եվրախորհուրդը դասում է ապտակի տարբեր տեսակները։ Ինչպես հիշեցնում է ֆրանսիական Liberation թերթը, ԵԽ-ն արդեն հրավիրել է անդամ-երկրների  ուշադրությունն այն խնդրի վրա, որ անհրաժեշտ է դադարեցնել երեխաների մարմնական պատիժների կիրառումը։ Դրան էին նվիրված 2004թ. և 2006թ. դեկտեմբերին Խորհրդի տարածած հանձնարարականները։   

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուկիկիոն, որը զբաղվում է երեխաների պաշտպանության հարցերով, շեշտել է, որ «դրանք (պատիժները) վնաս են հասցնում երեխայի հոգեբանական և ֆիզիկական վիճակին, ինչպես նաև խաթարում նրա մարդկային արժանապատվությունը»։

Այսօրվա դրությամբ, նշում է թերթը, Խորհրդի անդամ-երկրներից միայն 16-ն են երեխաներին պատժելու ոլորտում սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել։ Ֆրանսիական լրատվամիջոցը չի նշում կոնկրետ երկրներ, բայց ընդգծում է, որ «այդ երկրները պատժի սահմանափակումներ են մտցրել ոչ միայն դպրոցներում, այլև տանը»։

Օրենսդրության մեջ երեխաներին պատիժներից պաշտպանելու ուղղությամբ մտցված փոփոխությունների քանակով առաջատարը Շվեդիան է։ Ռուսաստանի մասին ֆրանսիական թերթը չի գրում։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: