486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխաբադում իրար են հատել երկու միջազգային միջմայրցամաքային ավտովազքերը
12:43
08 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Աշխաբադում իրար են հատել երկու միջազգային միջմայրցամաքային ավտովազքերը՝ «Լոնդոն-Մոնղոլիա-2007» և «Փարիզ-Պեկին-2007», հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ների վրա։

Առաջինը օգոստոսի 7-ին Թուրքմենստան է ժամանել «Լոնդոն-Մոնղոլիա-2007» ռալլիի սակավալիտրաժ ավտոմեքենաների և մոտոցիկլետների քարավանը։ Վաղ առավոտյան դրանց Ադրբեջանից Թուրքմենբաշի նավակայան է հասցրել լաստանավը։ Կեսօրին Եվրոպայից, ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և Ավստրալիայից Աշխաբադ են ժամանել մասնակից վարորդներն իրենց սակավալիտրաժ ավտոմեքենաներով և մոտոցիկլետներով՝ «Նիսան», «Սուզուկի», «Ֆիատ», «Ֆորդ» և «Վոլկսվագեն» մակնիշների։

Այս ավտովազքի երթուղին, 20 հազար կիլոմետր ձգվածությամբ, անցնում է 15 երկրների տարածքով։ «Լոնդոն-Մոնղոլիա-2007» ավտովազքի սկիզբը դրվել է Լոնդոնում, հուլիսի 21-ին, իսկ վերջնագծին մասնակիցները պետք է հասնեն օգոստոսի 19-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորեում։

Օրվա երկրորդ կեսին Իրանից Աշխաբադի Հարավային դարպասներով ներս են մտել «Փարիզ-Պեկին-2007» ավանդական ռալլիի 75 մարդատար և բեռնակիր ավտոմեքենաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս զբոսաշրջիկային ավտովազքը հովանավորում է ֆրանսիական հայտնի «Սիտրոեն» ընկերությունը, ավտոքարավանում հիմնականում այդ մակնիշի ավտոմեքենաներ են՝ ժամանակակիցներից մինչև «ծերունիները», որոնք արտադրվել են 30-50 տարի առաջ։

Ինչպես ասում են հենց իրենք՝ ավտովազքի մասնակիցները, նրանց նպատակը սպորտային ձեռքբերումները չեն, այլ տարբեր երկների, նոր մարդկանց հետ ծանոթանալը։

Չորեքշաբթի երկու ավտովազքերի մասնակիցներն էլ կժամանեն Մառ քաղաքը, ուր կայցելեն «Հինավուրց Մերվ» պատմա-հնեաբանական արգելանոցը, իսկ հինգշաբթի, օգոստոսի 9-ին կհեռանան Թուրքմենիայից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։