484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 300 մարդ է տարհանվել՝ Իսպանիայի հյուսիսում տեղացած ուժեղ անձրևներից
16:55
06 Օգոստոսի 2007

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան (ժանդարմերիան) գիշերվա ընթացքում տարհանել է ավելի քան 300 մարդ՝ Իսպանիայի և Ֆրանսիայի քաղաքացիների։ Պատճառը հյուսիս-իսպանական Արագոն շրջանում տեղացած հորդառատ անձրևն էր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչը։

«Օգնության մասին առաջին ահազանգը ստացվել է վաղ առավոտյան՝ ֆրանսիացի սկաուտներից, որոնց վրանային ավանը տեղակայված էր Բենասկայի (քաղաք Ուեսկա շրջանում) շրջակայքում գտնվող Լյանոս դե Սենարտո հարթավայրում և որը տուժել էր ուժեղ անձրևից։ Նրանցից ոչ հեռու գտնվում էր ֆրանսիացի և իսպանացի զբոսաշրջիկների ևս երկու խումբ՝ ընդամենը 182 մարդ»,- ասել է Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, տուժածներին օգնության է ուղարկվել երեք ավտոբուս, որոնցով վրանային քաղաքից բոլորին հասցրել են Բենասկա՝ նրանց այնտեղ տալով տաք թեյ և ծածկոցներ։ «Մի քանի ֆրանսիացի աղջիկներ նյարդային ցնցում են տարել, նրանց հետ աշխատում են հոգեբանները»,- հավելել է ժանդարմերիայի ներկայացուցիչը։

Եվս 120 հոգու ժանդարմերիայի աշխատակիցները տարհանել են գիշերը՝ Բենասկայի հարևանությամբ գտնվող Բիելսա քաղաքից։ Տուժողների մեծ մասը Իսպանիայի քաղաքացիներ են։

Իսպանիայի շատ շրջաններում ուժեղ անձրև և կայծակ է գրանցվել նախորդ օրը ցերեկը և գիշերը, ինչը փոքր-ինչ մեղմել է պիրինեյան շոգը։ Այլ մարզերից մարդկանց տարհանման մասին տեղեկություն չի ստացվել։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: