481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ցորենի միջազգային խորհուրդը նվազեցրել է 2007-2008թթ. ցորենի համաշխարհային արտադրության կանխատեսումը 0,5%-ով
14:58
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ցորենի միջազգային խորհուրդը (International Grains Council, IGC) ուղղումներ է կատարել  2007-2008թթ. ցորենի համաշխարհային արտադրության կանխատեսումներում՝ նվազեցնելով այն 0,5%-ով՝  1,666 միլիարդ տոննայից իջեցնելով 1,658 տոննայի, հայտնվում է խորհրդի նյութերում։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», արտադրության նման ծավալը 5,7%-ով գերազանցում է 2006-2007թթ. ցուցանիշը։ Անցյալ գյուղատնտեսական տարում աշխարհում արտադրվել է 1,568 միլիարդ տոննա ցորեն։

Աշխարհում ցորենի արտադրության ծավալի կանխատեսման նվազեցման պատճառը անբարենպաստ եղանակն է, հայտնվում է խորհրդի նյութերում։ Մասնավորապես, բերքի նվազում է սպասվում Եվրոպայում և Կանադայում։ Միաժամանակ, ԱՄՆ-ի և հարավային կիսագնդի բերքատվության կանխատեսումները բարենպաստ են մնում։

Ցորենի բերքը 2007-2008թթ. սպասվում է 614 միլիոն տոննա (3,9%-ով աճ՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատ), եգիպտացորենինը՝ 752 միլիոն տոննա (7,9%-ով աճ), ասվում է ՑՄԽ փաստաթղթերում։

Աշխարհում ցորենի սպառման՝ միջազգային խորհրդի 2007-2008թթ. կանխատեսումը կազմում է 1,673 միլիարդ տոննա, ինչը 2,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցորենի սպառման ծավալը։ Միաժամանակ, ցորենի սպառումը կկազմի 617 միլիոն տոննա, իսկ եգիպտացորենինը՝ 763 միլիոն տոննա։

Ցորենի համաշխարհային վաճառքի՝ ՑՄԽ կանխատեսած ծավալը 2007-2008թթ. կկազմի 217 միլիոն տոննա (կրճատվել է 0,4%-ով)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։