478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի հարավը վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հայտնվել թայֆունի էպիկենտրոնում
14:09
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ճապոնիայի հարավը վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտնվել ուժեղ թայֆունի կենտրոնում։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ճապոնիայի Օդերևութաբանական գլխավոր վարչությանը, կործանարար բնական աղետի գոտում ներկայումս հայտնվել է չորս հիմնական կղզիներից ամենահարավայինի՝ Կյուսյուի մի մասը։ Ըստ կանխատեսումների, երեկոյան անձրևները և քամին կուղղվեն դեպի հյուսիս և կգրավեն Սիկոկու կղզին, ինչպես նաև գլխավոր՝ Հոնսյու կղզու հարավը։

Այժմ թայֆունը առաջ է շարժվում ժամում մոտավորապես 30 կիլոմետր արագությամբ՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։

Ինչպես սպասվում է, վաղն այն մեծ մասամբ կանցնի Ճապոնական ծովի կողմը, այնուհետև ուղղությունը կփոխի դեպի հյուսիս-արևելք, իսկ վաղը չէ մյուս օրը կհասնի Հոնսյու կղզու հյուսիսային կողմը և Հոկայդո կղզի։

Իշխանությունները կոչ են անում մարդկանց՝ զգույշ լինել, քանի որ հնարավոր են քամու ուժգնացումներ և տեղատարափ անձրևներ։ Չորեքշաբթի գրանցված քամու առավելագույն արագությունը եղել է վայրկյանում 65 մետր։ Թայֆունի էպիկենտրոնում քամու միջին արագությունը կազմել է վայրկյանում մոտ 25 մետր։ Որոշ շրջաններում տեղումները հասել են 200-ից 400 միլիմետրի։

Կագոսիմայի թաղապետարանում 48 մարդ ցանկություն է հայտնել լքել իր տունը և գնալ բնակչության էվակուացման կետեր։

Վատ եղանակի պատճառով արդեն չեղյալ են համարվել 130 ավիաչվերթեր։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հուլիսի կեսերին այս նույն շրջանը հայտնվել էր թայֆունի էպիկենտրոնում, որի հետևանքով մահացել էր երեք մարդ և վնասվածքներ էր ստացել 74-ը։ Այդ ժամանակ ամենից ավելի տուժել էր Օկինավա կղզու թաղապետարանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։