484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայում աճուրդով վաճառվել է Ջոն Լենոնի ակնոցը
12:57
02 Օգոստոսի 2007

«Բիթլզ» խմբի անդամ Ջոն Լենոնի հայտնի կլոր ակնոցը վաճառվել է բրիտանական 991.com ինտերնետային աճուրդում, հինգշաբթի գրել է բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» թերթը։

Գնորդի խնդրանքով՝ աճուրդի կազմակերպիչները չեն նշում, թե որքան գումարով է վաճառվել ակնոցը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին, լոտի արժեքն, ամենայն հավանականությամբ, հասել է մինչև 1 միլիոն ֆունտ ստեռլինգի։

Առանց ապակիների ոսկեզօծ ակնոցը վաճառքի էր հանվել անցած շաբաթվա վերջին, և բոլոր այս օրերի ընթացքում դրա շուրջ անհավանական իրարանցում էր տիրում, քանի որ Լենոնը դրանք կրում էր «բիթլոմանիայի» ամենաթեժ շրջանում, իսկ կլոր ակնոցով նրա նկարները դարձել էին մի ողջ սերնդի խորհրդանիշ։

1966 թ. «Բիթլզի»՝ Ճապոնիայում տեղի ունեցած համերգների ժամանակ Լենոնը մտերմացավ իր այն ժամանակվա իր թարգմանիչ Յորեի հետ։ «Լիվերպուլյան քառյակի» մեկնումից առաջ, ըստ ճապոնական ավանդույթի, ընկերները որոշեցին նվերներ փոխանակել։ Հենց այդ ժամանակ Լենոնը Յորային տվեց իր ակնոցը։

1980 թ.-ին, իմանալով Լենոնի մահվան մասին, Յորան ակնոցից հանեց ապակիները. ճապոնացիները հավատում են, որ եթե ակնոցից հանվեն ապակիները, ապա անդրշիրիմյան կյանքում մահացածի հոգին լավ կտեսնի։

Մի քանի օրերի ընթացքում ակնոցի համար պայքարում էին գնորդներ Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Աճուրդի կազմակերպիչները խիստ գաղտնի են պահում այն անձի ինքնությունը, ով դարձել է հազվագյուտ իրի երջանիկ տերը։ Հայտնի է միայն, որ նա բրիտանացի է։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: