486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխատանքի ժամին Ինտերնետում «զբոսնելը» իսպանացիների սիրած զբաղմունքն է. հարցում
11:41
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանացիների 10-ից 6-ն օրական մոտ մեկուկես ժամ է ծախսում՝ Ինտերնետում «զբոսնելու» համար, հաղորդում է 20 minutos ինտերնետային լրատվամիջոցը՝ հղում անելով զբաղվածության միջազգային Salary.com օնլայն գործակալության հարցման արդյունքներին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հարցմանը մասնակցել է Իսպանիայի 2057 գրասենյակային աշխատող, որոնց 34 տոկոսը խոտովանել է, որ պաշտում է աշխատանքի ժամին «զբոսնել» Ինտերնետում, 20,3 տոկոսը հայտարարել է, որ աշխատանքի ժամին «լիցքաթափվում» է՝ հեռախոսով զրուցելով ծանոթների հետ և 17 տոկոսը հայտնել է, որ նախընտրում է զբաղվել «սեփական գործերով»։

«Ընդհանուր առմամբ,- նշում է գործակալությունը, - 10 մարդուց 6-ը աշխատանքային ժամի մոտավորապես 20 տոկոսը ծախսում է կողմնակի զբաղմունքների վրա։

Հարցվածների մոտավորապես 18 տոկոսն այսպիսի վարքը բացատրել է նրանով, որ «նրանք ձանձրանում են և առանձնապես գործ չունեն անելու», 13,9 տոկոսը նշել է, որ պարզապես «շատ են աշխատում», 11,8 տոկոսը որպես պատճառ նշել է ոչ բարձր աշխատավարձը և 11,1 տոկոսը՝ «նպատակների բացակայությունը»։

Ինչպես նշում է Salary.com-ը, ստացված արդյունքները մի փոքր ավելի ցածր են՝ համեմատած 2005 թ. Իսպանիայում անցկացված նույնանման հարցման արդյունքների հետ։ Այն ժամանակ աշխատավայրում ժամանակ «սպանելու» ցուցանիշը կազմում էր օրը 2,09 ժամ, մինչդեռ այսօր այն կազմում է 1,7 ժամ, այսինքն 19 տոկոսով պակաս։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։