481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են հասնել Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցի խստացմանը. Բրիտանիայի վարչապետ
12:56
31 Հուլիսի 2007

ԱՄՆ-ն և Մեծ Բևրիտանիան մտադիր են խստացնել Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցը, քանի որ այդ երկրի միջուկային ծրագիրը անհանգստություն է առաջացնում միջազգային հանրության մոտ, երկուշաբթի հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Իրանի խնդրով մենք համաձայնության ենք եկել այն հարցի շուրջ, որ պատժամիջոցներն աշխատում են, և հաջորդ փուլը, որով մենք պատրաստվում ենք առաջ շարժվել,  ՄԱԿ ԱԽ նոր որոշման միջոցով պատժամիջոցի խստացումն է»,- ասաց Բրիտանիայի վարչապետը՝ ԱՄՆ նախագահի Քեմփ-Դեվիդի ամառանոցային բնակարանում Բուշի հետ բանակցություններն ավարտելուց հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միջազգային հանրությունը, ի դեմս Իրանի շուրջ բանակցող մասնակից-երկրների «վեցյակի», պահանջում են, որ Թեհրանը, որպես իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության վերաբերյալ վստահության միջոց, մորատորիում մտցնի ուրանի հարստացման աշխատանքներում և երկրի իշխանություններին մեղադրում են՝ միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։

Չնայած դրան, Իրանն ակտիվացրել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ ձգտելով համաշխարհային հանրությանը համոզել իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության մեջ։ Ներկայում Իրանը բանակցությունների է վարում ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ գործակալության կողմից իր միջուկային ծրագրին վերաբերող մնացած հարցերը հանելու սխեմայի շուրջ։

Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության տեսուչներն այցելել են Իրանի Արաք քաղաք՝ տեսնելու  հետազոտական 40-մեգավատանոց միջուկային ռեակտորը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: