484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և Թուրքիան քուրդ անջատողականների առաջնորդներին բռնելու գաղտնի ռազմական գործողութուններ են կազմակերպում. թերթ
12:23
31 Հուլիսի 2007

ԱՄՆ նախագահի վարչակարգի  բարձրաստիճան ներկայացուցիչները, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ միասին, քուրդ անջատողականների շարժումը ճնշելու և նրանց առաջնոդներին բռնելու գաղտնի ռազմական գործողության ծրագիր են մշակում։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», տեղեկացնում է «Վաշինգտոն Փոստ» թերթը։

Թերթի տվյալների համաձայն, անցած շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրի Էդելմանը այս թեմայի վերաբերյալ գաղտնի ճեպազրույց է անցկացրել՝ ԱՄՆ կոնգրեսի մի շարքի անդամների համար։ Էդելմանը տեղեկացրել է նրանց, որ ԱՄՆ հատուկ նշանակության զորքերը կօգնեն թուրք զինված ուժերին՝ չեզոքացնել անջատողական Քրդստանի աշխատավորական  կուսակցության ղեկավարությանը։   

Պենտագոնի փոխնախագահը միաժամանակ հավաստիացրել է օրենսդիրներին, որ համոզված է հաջողության մեջ և անհրաժեշտության դեպքում հատուկ գործողությունը կարող է անցկացվել գաղտնի, ինչը հնարավորություն կտա հերքել այն։

Այժմ Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերը գործում են Թուրքիայի և Իրաքի սահմանի շրջանում՝ հաճախ թաքնվելով իրաքյան տարածքում գտնվող սարերում, գրում է հրատարակությունը, ընդգծելով, որ անջատողականների դեմ միասնական ռազմական գործողության միջոցով Վաշինգտոնը հույս ունի հորդորել Թուրքիային՝ ռազմական ներխուժում չսկսկել Իրաք։

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի Արդարության և զարգացման՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը դաժան հակազդեցության անհրաժեշտության մասին։  

Ընտրությունների նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «հակաքրդական» գործողությունը Իրաքում կարող է անցկացվել հուլիսի 22-ից հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: