478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հակահռթիռային պաշտպանության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում
11:48
30 Հուլիսի 2007

Հակահռթիռային պաշտպանության հարցերով ռուս-ամերիկյան բանակցութունները կսկսվեն երկուշաբթի Վաշինգտոնում։ Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են դիվանագետներ ու պաշտպանության նախարարության աշխատակիցներ, կգլխավորի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլյակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկու երկրների նախագահների հանձնարարությամբ պատվիրակությունները հակահռթիռային պաշտպանության խնդրի հանգուցալուծման ուղղությունների մասին տեսակետներ կփոխանակեն, հանդիպման նախօրեին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը։

ԱՄՆ-ը ծրագրում է հակահռթիռային պաշտպանության ռադարները տեղադրել Չեխիայում և հակահռթիռներ՝ նման քայլը Լեհաստանում՝ պատճառաբանելով Իրանի կողից սպառնալիքով։ Իսկ Մոկվան ԱՄՆ-ի փաստարկները համարում է ոչ համոզիչ և ռուսական սահմանին մոտ հակահռթիռային պաշտպանության տեղադրումը որակում է, որպես սպառնալիք՝ իր ազգային անվտանգությանը։  

Կամինինը խոսքերով, ԱՄՆ-ում կողմերը կհամադրեն հռթիռային վտանգի մասին իրենց գնահատականներ, կքննարկեն Ռուսաստանի առաջարկությունըները, որոնք հիմնված են Հայլիգենդամում և Քեննեբանկպորտում Ջորջ Բուշի հետ ունեցած հանդիպումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված նախաձեռնությունների վրա։  

Այդ առաջարկությունները նախատեսում են ԱՄՆ-ի հետ համատեղ օգտագործում Գաբալինյան ռադիոտեղորոշիչ կայանի և Արմավիրի մոտ կառուցվող ռուսական նոր ռադիոտեղորոշիչ կայանի հռթիռների գործարկումը վերահսկելու համար։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ Գաբալում և Արմավիրում տեղադրված ռադարների համատեղ օգտագործման հետ մեկտեղ չի հրաժարվի Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության դիրքային գոտու ստեղծման ծրարգերից։

«Մենք կարծում ենք, որ դեռևս պետք է Չեխիայի Հանրապետության և Լեհաստային հետ միասին առաջ  ընթանալ», - ասել է Կոնդոլիզա Ռայսը CNBC  հեռուստաընկերության եթերում։ Միաժամանակ նա նշել է, որ հակահռթիռային պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությունը «կարող է դառնալ մի ոլորտ, որտեղ ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող է հսկայական առաջընթաց կատարել»։

Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցություններին Մոսկվան մտադիր է հաստատուն կերպով պաշտպանել իր դիրքորոշումները և չի պատրաստվում զիջումների գնալ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը հայտարարել է, որ ռուսական առաջարկությունների իրագործումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Եվրոպայի տարածքում գլոբալ հակահռթիռային պաշտպանության երրորդ դիրքային գոտու, ինչպես նաև տիեզերքում նրա հարվածային տարրերրի տեղադրումից։

Նրա խոսքերով, Ռուսաստանի նախաձեռնությունները կրում են «փաթեթային» բնույթ և նրա առանձին դիրքերի «դուրս քաշումը» անթույլատրելի է։ Ռուսաստանի առաջարկությունը այլընտրանք է, այլ ոչ թե լրացում՝  Ամերիկայի Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության տարրերի տեղադրման ծրագրերին, ասել է նա։

Կամինինը ընդգծել է, որ Ռուսաստանի նախաձեռնությունների ընդունման դեպքում ռուս-ամերիկային հարաբերությունները կարող են ռազմավարական բնույթ ստանալ, որը միջազգային անվտանգության բնագավառում կձևավորի հարաբերությունների սկզբունքորեն նոր որակ։

Միաժամանակ, սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 84%-ը կողմ են ԱՄՆ-ի պաշտպանության համար հակահռթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը, ընդ որում հարցվածների 71%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը պարտավոր է ֆինանսավորել հակահռթիռային պաշտպանության աշխատանքների ողջ ծավալը։ 

Opinion Research սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները ցույց են տալիս, որ 70%-ը կողմ է Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան հակահռթիռային պաշտպանության իրագործմանը։   

Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի սենատը հատուկ փոփոխություն է ընդունել 2008 թ.-ի պաշտպանության բյուջեի մեջ, որտեղ «ԱՄՆ-ի Եվորպայում իրենց դաշնակիցների պաշտպանության համար հակահռթիռային պաշտպանության արդյունավետ համակարգի» ստեղծումն ու իրագործումը հայտարարել է ԱՄՆ-ի պետական քաղաքականություն։ Փոփոխությանը կողմ են 90 սենատորներ, հինգը՝ «դեմ» են քվեարկել։

ՌԴ ռազմական ծառայության գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեվսկին կարծում է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխարհի տարբեր շրջաններում  ռազմական իր ներկայության ընդլայնումը և մասնավորապես հակահռթիռային պաշտպանության համակարգի իրագործումը։

Նրա խոսքերով, ԱՄՆ հակահռթիռային պաշտպանության չորրորդ դիրքային գոտին կարող է տեղադրվել Եվրոպայի հյուսիսում, իսկ հինգերրորդը՝ Հեռավոր Արևելքում։

Սա միտում է, որը զարգանալու է, եթե այլ որոշումներ չընդունվեն, որոնք կկարողանան համագործակցության հիման վրա ստեղծել անվտանգություն, նրա հետ համաձայն է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլյակը։

Հակահռթիռային պաշտպանության ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտնում մինչև հուլիսի 31-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։