486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական ավիաընկերությունները անվճար ծառայություններ կտրամադրեն տարեց ուղևորներին և հաշմանդամներին
15:19
26 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Եվրոմիությունում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն, ավիաընկերությունները պետք է անվճար ծառայություններ մատուցեն  սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով ուղևորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով EUbusiness ինտերնետային կայքի վրա։

Չորեքշաբթի Եվրոհանձնաժողովը ընդունել է մի հրահանգ, որը պարտադրում է եվրոպական ավիափոխադրողներին՝ երաշխիքային կերպով տարաբնույթ ծառայություններ մատուցել հաշմանդամներին և տարեցներին, մասնավորապես, հարմար մուտք դեպի ինքնաթիռի սրահ՝ անվճար անվասայլակների և ուղեկցող-շների օգնությամբ։

Արդեն այսօր դրանցից շատերը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց տրամադրում են այդպիսի անվճար ծառայություններ, սակայն որոշ ավիափոխադրողներ էլ դրանց դիմաց գումար են վերցնում։

Բացի այդ, ԵՄ գործադիր իշխանության նոր հրահանգը այսուհետև արգելում է ավիաընկերություններին և տուրօպերատորներին՝ հրաժարվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով ուղևորներին սպասարկելուց։

«Դա թույլ կտա վերջ դնել խտրականություններին, իսկ տարեցներին և հաշմանդամներին կտրամադրի անհրաժեշտ օգնություն», - ընդգծել է տրանսպորտի գծով եվրոկոմիսար Ժակ Բարրոն։

2005թ. իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը քննադատության ենթարկվեց այն բանից հետո, երբ մի քանի կույր ուղևորներ, ավիափոխադրողի պահանջով, ստիպված էին իջնել ինքնաթիռից։

Իր հերթին, Ryanair-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը չի կարող թույլ տալ, որ հարթակի վրա չորսից ավելի նման ուղևորներ լինեն։

ԵՄ 27 երկրների 500 միլիոն բնակիչների մոտ 10%-ը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ են։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։