486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թեհրանը չի հրաժարվի միջուկային խաղաղ ծրագրից. Իրանի նախագահ
12:07
26 Հուլիսի 2007

Իրանը չի հրաժարվի միջուկային խաղաղ էներգիայի յուրացման իր օրինական իրավունքից, չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

«Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային խաղաղ տեխնոլոգիաների յուրացման իր օրինական իրավունքներից», - ասել է Ահմադինեջադը Իրանի հեռուստաընկերության եթերում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Միաժամանակ, նա նշել է, որ չկա օրինական ոչ մի հիմք պահաջելու, որպեսզի Թեհրանը հրաժարվի ատոմից։

«Միջուկային մեր գործունեությունը լեգիտիմ բնույթ է ունի, ինչու՞ մենք պետք է դրանից հրաժարվենք», - հայտարարել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ բանաձևերը չեն ստիպի Թեհրանին դադարեցնել միջուկային իր գործունեությունը։

«Եթե նույնիսկ ընդունվեն երեք հարյուր բանաձևեր, ի՞նչ տեղի կունենա։ Անհրաժեշտ է հիշել, որ Իրանը տիրացել է միջուկային տեխնոլոգիաներին, և նրանք (Արևմուտքը) պետք է ընդունեն (համակերպվեն) այդ իրականության հետ», - նշել է Իրանի նախագահը։

Ահմադինեջադը նաև համոզմունք է հայտնել, որ Իրանի «միջուկային գործի» խնդիրը հաջող կերպով կլուծվի դիվանագիտական ճանապարհով։

Այն բանից հետո, երբ Իրանը անտեսեց ՄԱԿ ԱԽ-ի 1696-րդ և 1737-րդ բանաձևերը, որոնք կոչ էին անում դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, այս տարվա մարտի 24-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընունեց նոր 1747-րդ բանաձևը, որը խստացնում է Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ վավերացումները (հաստատումներ)։

Ի պատասխան 1747 –րդ բանաձևի՝ Իրանը հայտարարեց ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության սահմանափակման մասին իր մտադրությունը մասին, մինչ Թեհրանի «միջուկային գործը» ետ չվերադարձվի ՄԱԿ-ի ԱԽ-ից ՄԱԳԱՏԷ-ին։ Ընդ որում, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Իրանը անցնում է ուրանի հարստացման գիտահետազոտական փուլից միջուկային վառելիքի արդյունաբերական արտադրությանը։

Բանաձևի ժամկետը ավարտվել է մայիսի 23-ն, բայց Իրանը մինչ այժմ չի իրականացրել փաստաթղթի պահանջները։ Սակայն ամառվա սկզբին Թեհրանը ակտիվացրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ ձգտելով համոզել համաշխարհային հանրությանը միջուկային իր ծրագրի խաղաղ ուղղվածությունը։ Այժմ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններ է վարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալությանը հուզող մնացած հարցերի հարթման սխեմայի վերաբերյալ։

Հուլիսի 24-ն Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ հաջրորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Արակ քաղաքի ծանր ջրում տեղադրված միջուկային հետազոտական ռեակտորը, որին մուտքը Թեհրանը սահմանափակեց մարտ ամսին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևից հետո։ Իրանը նաև պատրաստ է պատասխանել գործակալության հարցերին՝ կապված պլուտոնիումի փորձարկումների և ուրանի հարստացման ծրագրերի իրականացման հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: