478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի նիստը կանցկացվի Վիեննայում
12:28
25 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վիեննայում ԳԴՀ-ի դեսպանատանը չորեքշաբթի երեկոյան կանցկացվի Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի նիստը, որի կազմում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետներ։

Սա Կոնտակտային խմբի առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի կազմած ծրագրի հիման վրա մշակված բանաձևի նախագիծը, Ռուսաստանի ճնշմամբ, հանվեց Անվտանգության խորհրդի քվեարկությունից։ Ախտիսաարիի ծրագիրը, փաստորեն, Կոսովոյին անկախություն էր տրամադրում՝ ի հակառակ Սերբիայի դիրքորոշման, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առաջարկությունները, որոնք պետք է մշակեն Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբի անդամները, չեն հիմնվելու Ախտիսաարիի ծրագրի վրա։ Նա նաև ընդգծել է, որ դրանք պետք է ընդունելի լինեն և Բելգրադի, և Պրիշտինայի համար։

Նրա խոսքերով, «նոր բանակցությունների հիմքում չի կարող ընկած լինել Ախտիսաարիի ծրագիրը»։ «Հաշվի կառնվեն կողմերի դիրքորոշումները», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։