480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոնգրեսական Ջոն Սարբանեսը միացել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցի խմբին
13:00
24 Հուլիսի 2007

Կոնգրեսական Ջոն Սարբանեսը միացել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցի  խմբին, դառնալով 155-րդ անդամը, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ) ։

«Ինձ համար պատիվ է լինել հայկական հարցի  խմբի մի մասնիկը», - ասել է Սարբանեսը, որը նաև հանդիսանում է Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևի համահովանավորը։                                                                                                                                                                                                                                                                                                                        

«Ես անհամբերությամբ սպասում եմ խմբի իմ գործընկերների հետ աշխատանքը սկսելուն, որպեսզի  նպաստեմ մարդու իրավունքներին վերաբերող այս կարևորագույն հարցի տեղեկացվածության բարձրացմանը (Հայոց ցեղասպանությանը՝ «Նոովստի-Արմենիա»), ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքին առնչվող այլ հարցերին։

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական  Սարբանեսի հայկական հարցի գծով խմբին պաշտոնապես միանալու լուրը։

«Մենք չափազանց ուրախ ենք, որ կոնգրեսական Սարբանեսը միացել է այս կարևոր նախաձեռնությանը, առավել ևս հաշվի առնելով Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ առաջացած մեծ առաջընթացը»,- աասց Ամերիկայի հայերի համաժողովի տնօրենների խորհրդի անդամ Անի Տոտան։

Նրա խոսքերով, Ամերիկայի հայկական համագումարը, նրա հոր՝ սենատոր Պոլ Սարբանեսի հետ տասնյակ տարիներ աշխատելուց հետո, ուրախ է ընտանեկան ավանդույթը շարունակել կոնգրեսական Ջոն Սարբանեսի հետ։

«Ես վստահ եմ, որ նա իր տաղանդը և էներգիան կներդնի Հայկական հարցի  խմբի աշխատանքում, և մենք շնորհակալ ենք նրան աջակցության համար», - ընդգծեց Տոտան։

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այս բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution), և այն ընդունելու համար պարտադիր չէ սենատի հաստատումը կամ երկրի նախագահի ստորագրությունը։

106-րդ բանաձև ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ պատկերացնել այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին, ցեղասպանությանը և, մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը, որի մասին փաստաթղթերը գոյություն ունեն ԱՄՆ արխիվներում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մոտ մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքը և չափազանց ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների կողմից, մասնավորապես, Ուրուգվայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի ստորին պալատի, ԱՄՆ նահանգների մեծամասնության կողմից, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի և Ուելսի խորհրդարանների կողմից, Շվեյցարիայի ազգային խորհրդի, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի և Լեհաստանի սեյմի կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: