480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն շարունակում են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ
12:27
24 Հուլիսի 2007

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի և ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա երեքշաբթի Վիեննայում, այս մասին իրանական «Ֆարս» գործակալությանն է հայտնել Իրանը ՄԱԳԱՏԷ-ում ներկայացնող մշտական նախագահ Ալի Ասգյար Սոլթանիեն։

«Գործակալությանը հուզող մնացած հարցերի  սխեմայի վերաբերյալ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա երեքշաբթի Վիենայում», - ասել է նա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գործակալությանը։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է  ունեցել հուլիսի 11-ից 12-ը Թեհրանում։ Այդ ժամանակ կողմերը դրական  են գնահատել  իրանական «միջուկային գործի» վերաբերյալ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

«Մենք համաձայնության եկանք ժամկացույցի հիմնական կետրերի առնչությամբ (որի համաձայն Թեհրանը կպատասխանի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ին հուզող մնացած հարցերին)», - հայտարարել է իրանական պատվիրակության նախագահ, Իրանի ԱԽ-ի փոխքարտուղար Ջավադ Վաիդին՝ մեկնաբանելով տեղի ունեցած բանակցությունները։

Նրո խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են  Իրանի «միջուկային գործին» վերաբերող գործակալությանը հուզող հարցեր։ Հարցերը վերաբերվում են միջուկային որոլտում Թեհրանի գործունեությանը՝ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում։

« Երկու փաթեթների հարցերի ուղղությամբ լավ առաջընթաց է գրանցված», - նշել է Վաիդին։

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախագահ Օլլի Հեյնոնեն այն ժամանակ հայտարարել է, որ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ կողմերը եկել են «լավ արդյունքների»։

«Հաշվի առնելով Իրանի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը՝ մենք հույս ունենք, որ մնացած անորոշությունները (իրանական միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության վերաբերյալ) կհարթվեն», - ասել է Օ. Հեյնոնենը։

"Այդ անորոշությունները իրենց արմատներով խրվում են Իրանի միջուկային նախկին գործունեության մեջ, և մենք, համագործակցելով նրա հետ, պետք է վերականգնենք այդ համագործակցության որոշ հատվածներ», - ավելացրել է ՄԱԳԱՏԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Մասնավորապես, Թեհրանում ձեռք  է բերվել  պայմանավորվածություն Արակ քաղաքում գտնվող ծանր ջրում տեղադրված միջուկային ռեակտորի ուսումնասիրության նպատակով՝  հուլիսի վերջին գործակալության տեսուչների այցի վերաբերյալ։

Իրանական իշխանությունները հայտարարում են, որ Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն 60 օրվա ընթացքում կնշանակեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալությանը հուզող մնացած հարցերի կարգավորման ժամկետացանկը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: