487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ հայտնի մուլտֆիլմերի հերոսները գովազդելու են միայն օգտակար սնունդ
13:28
19 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Սննդամթերք և ըմպելիքներ արտադրող ամերիկյան տասնմեկ խոշորագույն արտադրողներ, այդ թվում՝ McDonald's, PepsiCo и Coca-Cola Co, չորեքշաբթի հայտարարել են 12 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար արտադրվող իրենց ապրանքների գովազդի մեջ նոր սահմանափակումներ մտցնելու մասին,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱՄՆ ֆեդերալ առևտրի հանձնաժողովից։

Նոր կանոնների համաձայն, հայտնի մուլտֆիլմերի հերոսների կերպարներին կարելի է օգտագործել միայն բնական և օգտակար մթերքները գովազդելու համար։

«Միկի Մաուսը, Սպունգ Բոբը և Շրեկը մեծ հռչակ են վայելում, և նրանց տեղին է օգտագործել երեխաների շրջանում առողջ սնունդ և ֆիզիկական ակտիվություն քարոզելու համար», - ասվում է հանձնաժողովի նախագահ Դեբորա Պլատտ Մախորասի հայտարարությունում, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։

Օրինակ, հիմա McDonald's –ը ակտիվորեն օգտագործում է հայտնի մուլտկերպարներին, որպեսզի շուկա մտցնի երեխաների համար արտադրվող իր ճաշերը, որոնք հիմնականում կազմված են արագ-սննդից։

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, այժմ «Միկի Մաուսին և նրա ընկերներին կպատկերեն այն մթերքների փաթեթների վրա, որոնք համապատասխանում են որակի չափանիշներին։ Սպունգ Բոբը քաղցրեղենի և յուղալի կերակուրների փաթեթներից կանցի բանջարեղենի և մրգերի փաթեթների վրա, իսկ Շրեկը երեխաներին կկանչի ակտիվ խաղեր խաղալու, գոնե մեկ ժամով։ Դեռ ավելին, մուլտիֆիլմի նոր մասում նա ծնող է դարձել, և,  միգուցե, ինքն էլ սկսի ավելի լավ սնվել»։

Պլատտ Մախորասը կարծում է, որ խոշորագույն կազմակերպությունների գովազդային քաղաքականության ռազմավարությունը փոխելը շատ կարևոր է ԱՄՆ մանկական ճարպակալման հիմնախնդրի լուծման համար։ Արագ սնունդի և քաղցր գազալցված ըմպելիքների առաջատար արտադրողների արտադրատեսակների գովազդը կազմում է ողջ  հեռուստագովազդի երկու երրորդը, որի նպատակային հանդիսատեսն են երեխաները, նշում է հանձնաժողովի նախաագհը։

«Միայն գովազդը սափմանափակելու միջոցով չի հաջողվի լուծել մանկական ճարպակալման հիմնախնդիրը, թեև դա կօգնի ծնողներին ավելի առողջ սնունդ ընտրել իրենց երեխաների համար», - ենթադրում է նա։

Ինչպես ասել է Պլատտ Մախորասը, Սպունգ Բոբի պատկերով սառեցված բանջարեղենի փաթեթները կհայտնվեն խանութներում արդեն հուլիսին։

Գովազդային սահմանափակումները կնպաստեն երեխաների համար արտադրվող մթերքի տեսականու փոփոխությանը։ Ընկերությունները մտադիր են երեխաներին առաջարկել ավելի ցածր կալորիաներով սնունդ՝ շաքարի և ճարպերի նվազեցված քանակությամբ, ասում են փորձագետները։

Այսպիսով, նոր կանոնները կիրառելու հետ կապված, McDonald's-ը կկրճատի երեխաների ճաշերի գովազդվող իր տեսականին՝ հասցնելով երկուսի։ Մի տեսակը կներառի հավի մսից չորս կոտլետներ, խնձորի գնդիկներ՝ կարամելի արգանակով և ցածր յուղայնությամբ կաթ, իսկ մյուսը՝ համբուրգեր, գնդիկներ և կաթ։


Նոր կանոնների ուժի մեջ մտնելուն պես PepsiСо-ն ամերիկյան շուկա կթողարկի երեխաների համար նախատեսված միայն երկու ապրանքատեսակ՝ բոված, խրթխրթան պանրաձողիկներ և առանց գազի էներգետիկ ըմպելիք։

Երեխաների ավելորդ քաշի խնդիրը ԱՄՆ-ում չափազանց արդիական է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն ճարպակալումից տառապող ամերիկացի երեխաների և պատանիների թիվը վերջին 40 տարիների ընթացքում աճել է երեք անգամ։ Ամերիկացի երեխաների ավելի քան մեկ երրորդը այսօր տառապում է ավելորդ քաշից, իսկ ճարպակալումից՝ 17%-ը։

Խնդրի լուծման միջոցներ գտնելու վրա աշխատում են ոչ միայն պետությունը և խոշոր առևտրական ընկերությունները, այլև գիտա-հետազոտական կազմակերպությունները։ Երբեմն գիտնականներն առաջարկում են միանգամայն օրիգինալ մեթոդներ։

Անցյալ տարի, օրինակ, Ինդիանայի պետական համալսարանի հետազոտողները առաջարկել էին երեխաների ճարպակալման դեմ պայքարելու համար օգտագործել ծանր խաղալիքներ։

Փորձարկման ժամանակ վեցից ութ տարեկան երեխաների մի խմբի սկզբում առաջարկել են կոնստրուկտոր հավաքել, որի յուրաքանչյուր մասը կշռել է կես կիլոգրամ, ապա՝ կոնստրուկտոր սովորական մասերով։

Պարզվել է, որ ծանր խաղալիքներով խաղալու ժամանակ երեխաների սրտի ռիթմը ավելի բարձր էր, և նրանք ավելի շատ կալորիաներ էին այրում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։