480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքի «երկվորյակ-աշտարակների» փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցածները փոխհատուցում են պահանջել
13:24
18 Հուլիսի 2007

Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ին կործանված  «երկվորյակ-աշտարակների» փլատակների մաքրման և փրկարարական աշխատանքներով զբաղվող մասնագետների մի մեծ խումբ երեքշաբթի դատարան են դիմել հայցով՝ պահանջելով իրենց առողջությանը հասցված վնասների փոխհատուցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրեսի հաղորդագրությանը։

Ահաբեկիչների հարձակման հետևանքով ոչնչացված երկնաքերների փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցել են մոտ 10 հազար մարդ։ Թունավոր փոշին և հրդեհների ծուխը համատարած հիվանդություններ են առաջացրել նրանց մոտ, ովքեր աշխատել են «գրաունդ զիրոյի» վրա։ Մոտ 100 փրկարարներ և կամավորներ մահացել են հաջորդող հինգ տարիների ընթացքում, իսկ նրանց մերձավորները նույնիսկ թաղման ծախսերի դիմաց փոխհատուցում չեն ստացել։

Սեպտեմբերի 11-ի զոհերի փոխհատուցումների 7 միլիարդ դոլարանոց հիմնադրամը ստեղծվել էր Կոնգրեսի կողմից ահաբեկչական հարձակումներից հետո և միջին չափով 2,1 միլիոն դոլար էր վճարվել զոհվածների ընտանիքներին և 400 հազար դոլար՝ վիրավորներին։

Բայց և այնպես, հակահրդեհային ծառայության, ոստիկանության և փրկարարական ծառայությունների հազարավոր աշխատակիցներ թունավոր փոշին շնչելու հետևանքով խրոնիկական հիվանդություններով վարակվել են այն բանից հետո, երբ 2003թ. դադարեցվեցին վճարումները։

Այս գարնանը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Կոնգրեսին դիմել էր հիմնադրամը վերաբացելու խնդրանքով, որպեսզի կարողանա հոգ տանել նրանց մասին, ովքեր ժամանակին չեն հասցրել փոխհատուցում ստանալ։

Մեգապոլիսի իշխանությունները մտադիր են այս շաբաթ ևս իրենց ներկայացուցիչներին ուղարկել Կոնգրես, որպեսզի պահանջեն վերաբացել հիմնադրամը՝ նվազագույնը 1 միլիարդ դոլարի չափով։ Հակառակ դեպքում, դատը շահած հայցերը կարող են Նյու Յորքի բյուջեի դեմ շրջվել՝ միլիոնավոր դոլարների փոխհատուցման տեսքով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։