482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կարապների ամենամյա հաշվեգրումը սկսում է Թեմզայի վրա
13:01
16 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.Երկուշաբթի Թեմզայի և նրա վտակների վրա սկսվում է կարապների ամենամյա հաշվեգրումը և օղավորումը, որոնք, ըստ ավանդույթի, պատկանում են բրիտանական թագին, ասվում է Բուկինգեմյան պալատի հաղորդագրության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։

Այս ավանդույթը  արմատներով գնում է դեպի 12-րդ  դար և անցկացվում է ամեն տարի հուլիսի երրորդ շաբաթվա մեջ, այս տարի՝ հուլիսի 16-20։

Նախկինում բացառապես բրիտանացի միապետներին էր պատկանում երկրի բոլոր կարապների սեփականության իրավունքը, սակայն հետո, 15-րդ դարում, այս իրավունքները մասամբ փոխանցվեցին լոնդոնյան Սիթիի գիլդիայի գինու վաճառականներին և ներկարարներին։

Ներկայումս Բրիտանիայի թագուհու իշխանությունը տարածվում է միայն չօղավորված կարապների վրա, որոնք բնակվում են Թեմզայի և նրա վտակների վրա։ Թագավորական պալատին կից գործում է հատուկ պաշտոն՝ Կարապների թագավորական գրագրի, որը հետևում է բրիտանիայի ջրերում ապրող այս արքայական կարապներին կենսաձևին։

«Նախկինում պետությունը հայտարարել էր, որ բոլոր կարապներն իր սեփականությունն են, քանի որ բանկետների և տոների ժամանակ դրանք համարվում էին դելիկատեսային որսամսի կարևոր աղբյուր ։ Կարապներին մեր օրերում էլ են հաշվում, բայց, իհարկե, արդեն չեն ուտում», - նշվում է Բուկինգեմյան պալատի մամլո հաղորդագրության մեջ։  

Այս տարի կարապների հաշվեգրումը և օղավորումը սկսելու է Սադբերի-օն-Թեմզ քաղաքում։ Կարապների թագավորական գրագիր Դեյվիդ Բարբերը, նրա օգնականները և գիլդիայի ներկայացուցիչները, ավանդական կարմիր կոստյումներով կբարձրանան գետի հոսանքն ի վեր վեց հատուկ նավակներով՝ զարդարված թագավորական պալատի զինանշանով և հենց գիլիդիաների զինանշաններով դրոշակներով (ի միջի այլոց, գինու վաճառականների գիլդիաների զինանշանների վրա մինչ օրս էլ կարապներ են պատկերված)։

Գետի բնակեցված ափերում նրանք անցկացնելու են կարապների բնակության վայրերի ստուգում, ձագուկների հսկողական կշռում և հաշվարկ, որոնց, ինչպես և հասուն թռչուններին, կհագցնեն հատուկ անհատական տարբերանշաններ։ Թագավորական պալատի ներկայացուցչի կողմից բռնված թռչունները բաց են թողնվում առանց օղավորման, ներկարարների գիլդիայի ներկայացուցիչների բռնած կարապների ձախ թաթին հագցնում են օղակ, իսկ գինու վաճառականների գիլդիայի ներկայացուցիչների բռնածների՝ երկու թաթերին էլ։

Արարողությունը կավարտվի Օքսֆորդին կից Աբինգդոն քաղաքում, ուրբաթ օրը։ Հաշվարկի արդյունքներով կկազմվի հատուկ հաշվետվություն։

Մասնագետների և հենց թագավորական գրագիր Դեյվիդ Բարբերի գնահատականով, վերջին տարիների ընթացքում այս թռչունների քանակը Բրիտանիայի մայրաքաղաքի շրջակայքում պակասում է։ Կարապների համար հիմնական սպառնալիք են հանդիսանում վայրի գազանները, որոնք նրանց բներից գողանում են ձագերին և ձվերը։ Բացի այդ, կարապների բազմացմանը վնաս են հասցնում նաև արգելված ձկնորսությամբ զբաղվողները և բույները ոչնչացնող խուլիգանները։

Հենց դրա համար էլ, բացի կարապների ամենամյա հաշվարկից և օղավորումից, Թագավորական գրագիրը նաև այլ պարտականություննեև ունի։

«Նա կապի մեջ է գտնվում բրիտանական այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կարապների պահպանությամբ և վտանգի մեջ հայտնված թռչուններին օգնություն ցույց տալով, ինչպես նաև խորհուրդներ է թողարկում ձկնորսական կազմակերպությունների և նավասպորտի միությունների համար՝ կարապներից ազատելով ամառային նավամրցումների անցկացման վայրերը», - պատմել է Բուկինգեմյան պալատի ներկայացուցիչը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: