486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կանցկացնեն ոչ պաշտոնական հադիպում Բլեզհայմյան ընթացակարգի շրջանակներում
12:43
16 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելինա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երկուշաբթի Թուլուզում (Ֆրանսիա) հերթական ոչ պաշտոնական հանդիպումը կանցկացնեն այսպես կոչված Բլեզհայմյան ընթացակարգի շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել  է ֆեդերալ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։  

Նրա խոսքերով, ըստ ավանդույթի նրանց ավելի ուշ կմիանան նաև երկու երկրների արտգործնախարարներ  Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Բեռնար Կուշները, որոնք մինչ այդ երես առ երես զրույցի ժամանակ կարծիքներ կփոխանակվեն երկու կողմերին հետաքրքող հարցերի վերաբերյալ։  

Գործակալության զրուցակիցը ավելացրել է, որ այցի շրջանակներում Մերկելը և Սարկոզին կայցելեն Բլենյակում գտնվող «Էյրբաս» (Airbus) ընկերության գործարանը, ծրագրված է նաև նրանց հանդիպումը գործարանի աշխատակազմի հետ։     

Նա հիշեցրել է, որ ըստ ավանդույթի օրվա օրակարգը նախօրորք չի համաձայնեցվում և կողմերը «ազատ քննարկում են այն ամենը, ինչ կուտակվել է անցած հանդիպումից կամ ոչ պաշտոնապես ամփոփում են դեռ իրագործման ընթացքում գտնվող համատեղ նախագծերի և նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները»։

Վարչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ սա կլինի գերմանաֆրանսիական արդեն 30-րդ հանդիպումը բարձր մակարդակի վրա, և առաջինը՝ Նիկոլյա Սարկոզիի Ելիսեյան պալատ գալուց հետո։

«Բլեզհայմյան վերջին հանդիպումը» տեղի է  ունեցել  Մերկելի և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի միջև 2007 թ.-ի փետրվարին՝ Գերմանիայի կառավարության ռեստավրացված նոր նստավայրում՝ Մեզեբերգ դղյակում։

Գերմանաֆրանսիական մերձացման ընթացքի արագացման նպատակով կազմակերպվող ոչ պաշտոնական հանդիպումների սկիզբը դրվեց 2001 թ.-ի հունվարի 31-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և ԳԴՀ-ի այն ժամանակվա կանցլեր Հերխարդ Շրյոդերի միջև ընթրիքի ժամանակ, որը տեղի ունեցավ «Ֆիլիպի մոտ» էլզասական ռեստորանում՝ Բլեյզհամում՝ Ստրասբուրգի մոտակայքում (ֆրանսիա)։  Արդյունքում ծագեցին «բլեյզհամյան ընթացակարգ» և «բլեյզհամյան հանդիպումներ» անվանումները։

Առաջատար Եվրոպական երկրների երկու քաղաքական գործիչների այս պատմական ճաշից առաջ, ինչպես հետո այն սկսեցին անվանել, Գերմանիայի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում էին «ամենացածր մակարդակի վրա». ետպատերազմյան պատմության ողջ ընթացքում։ Դրա պատճառ դարձան լուրջ տարձայնությունները, որոնք ծագել էին  2000 թ.-ի վերջում Նիցցայում տեղի ունեցող Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ։ Երկու երկրներն էլ պաշտպանում էին Եվրամիության դեպի արևելք ըդլայնման և Եվրոպական ինտեգրացման հետագա զարգացման վերաբերյալ իրենց կարծիքները։    

Ֆրանսիան Բեռլինի արևելյան հարևանների հետ ավելի մոտ հարաբերությունների պատճառով վախենում էր Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության ուժեղացումից  արևելաեվրոպական երկրների Եվրամիություն մուտք գործելուց։

Ստեղծված կոնֆլիկտի կարգավորման նպատակով Շիրակը և Շրոյդերը պայմանավորվել էին  անցկացնել առանձին, ոչ պաշտոնական հանդիպում՝ երկու երկրների արտգործնախարարներ Յուբեր Վեդրինի և Յոշկա Ֆիշերի մասնակցությամբ։

Ինչպես ավելի ուշ հայտնել էին երկու երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրները, «ինքնաբերության միջավայրում, նույնիսկ առանց նախօրոք ծրագրված ճաշացանկի երեքժամյա ընթրիքի» արդյունքը դարձավ երկու քաղաքական գործիչների փոխըմբռնումը, որը վերաճեց Փարիզ-Բեռլին քաղաքական առանցքը ամրապնդող ընկերության։

Դրանից հետո այսպիսի ոչ պաշտոնական հանդիպումներ Շիրակի և Շրյոդերի կողմից  հերթականությամբ անց էին կացվում Գերմանիայում և Ֆրանսիայում երկու-երեք ամիսը մեկ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։