484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի նոր վարչապետը կկատարի առաջին օտարերկրա այցը
11:36
16 Հուլիսի 2007

Մեծ Բրիտանիայի  նոր վարչապետ Գորդոն Բրաունը երկուշաբթի այցով կմեկնի Գերմանիա, լրագրողներին տեղեկացրել է  բրիտանական վարչապետի մամուլի քարտուղարը։

Սա կլինի Բրաունի առաջին օտարերկրյա այցը՝ սկսած այս տարվա հունիսի 27-ից, երբ նա պաշտոնապես բրիտանական կառավարության գլուխ կանգնեց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Սպասվում է, որ Բեռլինում Բրաունը կանցկացնի քննարկումներ և աշխատանքային ընթրիք Գերմանիայի կանցլեր Անգելինա Մերկելի հետ։  

«Չնայած,  Բրաունը  նախկինում արդեն հանդիպել է Անգելինա Մերկելի հետ,  սակայն սա կլինի  առաջին հանդիպումը վարչապետի պաշտոնը  զբաղեցնելուց հետո։ Համապատասխանաբար, քննարկումը մեծ մասամբ ճանաչողական  բնույթ կկրի,  այլ թեմաների շարքում կշոշափվեն  նաև Եվրամիության ընթացիկ խնդիրներին, կլիմայի փոփոխության  դեմ ուղղված պայքարին և միասնական հակաահաբեկչական ջանքերին առնչվող հարցեր», - պատմել է մամուլի քարտուղարը

Պատասխանելով այն հարցին, թե ընտրելով Գերմանիան որպես առաջին այցի երկիր՝ արդյոք Բրաունը չի փորձում ցույց տալ  որ, Լոնդոնը հեռացել է ԱՄՆ-ի հետ ավանդական մտերիմ հարաբերություններից՝ Դաունինգ-սթրիթի ներկայացուցիչը հայտարարել է, որ կարիք չկա լրագրողներին այդքան մեծ ուշադրություն ցուցաբերել այցերի հաջորդականությանը։ 

«Դա, առաջին հերթին, կախված է ծրագրված միջոցառումների օրացույցից և այցի կազմակերպման հնարավորությունից», - նշել է նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։