484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնացիները ստեղծել են անլար ակնոց-մոնիտորներ
13:22
13 Հուլիսի 2007

«Օլիմպուս» ճապոնական ընկերությունը մշակել է անլար ակնոց-մոնիտորներ համակարգչով աշխատելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ընկերության հղորդագրությանը, հագնելով ակնոցը՝ նրա կրողը կտեսնի պատկերը, որը սովորաբար ցուցադրվում է մոնիտորի վրա։ Սա ընկերության  այսպիսի առաջին մշակումը չի, բայց առաջին անգամ է ներկայացվել անլար օրինակը։

Ակնոցը, նախ և առաջ, նախատեսված է նրանց համար, ով շատ է տեղաշարժվում և իր հետ է վերցնում դյուրատար համակարգիչ։ Ակնոցների օգնությամբ պայուսակից չհանելով միացված նոութբուքը՝ տեղափոխվելու ընթացքում կարելի է ստուգել էլեկտրոնային փոստը, ծանոթանալ վերջին լուրերին, եղանակի տեսությանը, կամ ստուգել էլեկտրոնային գրքույկը։ Այդ կերպ ակնոցները կարելի է միացնել բջջային հեռախոսին։  

Հեռանկարում, կարծում է արտադորղը, այս մշակումը կարելի է ավելի լայնածավալ օգտագործել։ Օրինակ, եթե ռեստորանները մուտքի մոտ տեղադրեն հատուկ սարք, ապա դրանց կողքով անցնող ակնոց կրողը կարող է թերթել էլեկտրոնային ճաշացանկը։ Բազմաթիվ խանութներ նույնպես հաճախորդին տեղեկացնելու բան կգտնեն։

Դիզայներները ջանացել են, որ ակնոցները արտաքինից ժամանակակից տեսք ունենան։ Բայց դրանք ինքնուրույն ապարատի վերածելու համար, որոնք կախված չեն էներգիայի արտաքին աղբյուրից, ունակ են պատկերը արտապատկերել թափանցիկ ապակիների վրա և ունեն անլար կապի գործառույթ, մշակողները հաստ ամրակներ են պատրաստել՝ դեռևս չհոգալով դրանց ոճավորման մասին։ 

Ակնոցը  կշռում է 91 գրամ, իսկ  ըստ արտադրողի՝ այն  աշխատում է մոտավորապես ութ ժամ։ Պատկերի մաքսիմալ կարողությունը մոտավորապես 110 հազ. մեգապիքսել է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։