483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հոնկ Կոնգի մետրոյում աշխարհում առաջին անգամ կհայտնվի անլար ինտերնետ. Թերթ
12:34
13 Հուլիսի 2007

Հոնկ Կոնգի մետրոյում աշխարհում առաջին անգամ կհայտնվի առանց լարի ինտերնետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հոնկոնգյան «Սաութ Չայնա Մորնինգ Փոստ» թերթի լրատվության վրա։

Նախագիծը սկսելու ստույգ ժամկետը դեռ հայտարարված չէ, չնայած առանց լարի ինտերնետի կետերի փորձարկումն արդեն սկսվել է հիմնական կայարաններում։

Համաշխարհային ցանցին միանալու համար ուղևորները կարող են օգտագործել ցանկացած սարք, որի միջոցով հնարավոր է մուտք գործել առանց լարի ինտերնետ։

Ներկայումս մի քանի հիմնական մետրոկայաններում տեղադրված են համակարգչային տերմինալներ անվճար ինտերնետ մուտք գործելու համար։ Օգտագործման ժամկետը սահմանափակվում է 15 րոպեով։

Ավելի վաղ Հոնգ Կոնգի իշխանությունները հայտարարել էին առանց լարի ինտերնետի զարգացման լայնամասշտաբ ծրագրի մասին, որի վրա նախատեսվում է ծախսել 25 միլիոն դոլար։ Անվճար ինտերնետ կունենան պետական իշխանության բոլոր օրգանները, ինչպես նաև հասարակական գրադարանները և զբոսայգիները։

Ընդհանուր առմամբ, 2008թ. հուլիսին նորամուծությունը մուտք կգործի նաև քաղաքի մոտ 350 օբյեկտների մեջ։

Ներկայումս Հոնգ Կոնգում գրեթե չի մատուցվում անվճար, առանց լարի ինտերնետային ծառայություն, չնայած դրան, շատ սրճարաններում, ռեստորաններում և հյուրանոցներում գործում են վճարովի ինտերնետ ցանցեր։

Քաղաքային իշխանությունները ենթադրում են, որ նոր ծրագիրը թույլ կտա ևս մեկ քայլ անել հասնելու համար ավելի գլոբալ նպատակի իրագործմանը, այն է՝ ողջ քաղաքով մեկ ինտերնետային ցանցի ապահովում։

Վերջերս Հոնգ Կոնգում հայտնվեցին նաև մի քանի տասնյակ տաքսիներ՝ հագեցած ինտերնետի անվճար մուտքով։ Ուղևորը կարող է իր դյուրատար համակարգիչը միացնել հատուկ մոդեմին, որը տեղադրված է մեքենայի ետևի նստատեղին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: