486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Գործակալ 007» նոր վեպի հեղինակը՝ Սեբաստիան Ֆոլկսն է
13:03
11 Հուլիսի 2007

«Գործակալ 007» Ջեյմս Բոնդի արկածների նոր պաշտոնական գրքի հեղինակ է դարձել բրիտանացի գրող Սեբաստիան Ֆոլկսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոընկերության վրա։

Գրող Յան Ֆլեմինգի ժառանգները՝ Fleming Estate-ը, ընտրել էին Ֆոլկսին դեռևս 2006թ. ամռանը, սակայն մինչ այժմ նոր վեպի հեղինակի անունը գաղտնի էր պահվում։

«Անհոգը» (Devil May Care) գիրքը պետք է լույս տեսնի 2008թ. մայիսի 28-ին Յան Ֆլեմինգի հարյուրամյակի կապակցությամբ, որը 14 գիրք է գրել Ջեյմս Բոնդի մասին։

54-ամյա Ֆոլկսի խոսքերով, նրա գիրքը «մոտավորապես 80%-ով Ֆլեմինգ է»։ Նա հայտարարել է, որ Fleming Estate-ի ընտրությունը «զարմացրեց, բայց և շոյեց իրեն»։

«Ես նրանց ասացի, որ 13 տարեկանից չեմ կարդացել այդ գրքերը, բայց նշեցի, որ եթե վերընթերցումից հետո դրանք ինձ դեռ դուր գան և ինձ հասկանալի լինի, թե ինչպես կարող եմ ստեղծել նմանատիպ մի ստեղծագործություն, ապա  նկատի կունենամ այդ հարցը», - նշեց Ֆոլկսը։ Նա ավելացրել է, որ շատ էր զարմացել այն բանից, թե որքան հետաքրքիր են կարդացվում այդ գրքերը մեր օրերում։

Նոր վեպի գործողությունները տեղի են ունենում «մի քանի շատ հետաքրքիր քաղաքներում» «սառը պատերազմի» ժամանակաշրջանում։ Կորինն Թերների՝ Ian Fleming Publications-ի գործադիր տնօրենի խոսքերով, Ֆլեմինգների ընտանիքին դուր եկավ նոր վեպի մեքենագրված օրինակը։

Ջեյմս Բոնդի հեղինակը  մահացել է 1964 թվականին։ Ֆլեմինգի Ջեյմս Բոնդի մասին վերջին գրքերից մեկը հրատարակվել է 1966թ. նրա մահից երկու տարի անց։

Նրա առաջին վեպը՝ «Ռոյալ խաղատունը», լույս է տեսել 1953թ.։ Ավելի քան կես դար անց «Ռոյալ խաղատունը» դարձել է այսօր «գործակալ 007» արկածների կինոտարբերակի վերջին ֆիլմը։

Դեռևս հայտնի չէ, թե կէկրանավորվի արդյոք նոր գիրքը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։