486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկացիների քաղաքը ավելի թանկ կարժենա զբոսաշրջիկների համար
12:53
11 Հուլիսի 2007

Այն բանից հետո, երբ շաբաթ շքեղ շոուի ընթացքում, Մաչու-Պիկչու հնդկացիների քաղաքը ներառվեց աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում, Պերուի իշխանությունները հայտարարեցին օտարերկրյա զբոսաշրջիկների համար գների բարձրացման մասին։

Ինչպես հայտարարել է Պերուի ազգային մշակույթի ինստիտուտի տնօրեն Սիսիլիա Բակուլան (Cecilia Bakula), այժմ բավականին կբարձրանան ծառայությունների տոկոսադրույքները  տուրիստական կազմակերպությունների, ինչպես նաև մուտքի վճարովի տոմսերի դիմաց։

Այսպիսի որոշումը նա մեկնաբանում է այն  հանգամանքով, որ «այժմ Մաչու-Պիկչուն դարձել է հուշարձան, որը համարվում է մարդկության ձեռքբերում և այն անհրաժեշտ է պահպանել ու պաշտպանել հետագա սերունդների համար», - տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա չի պարզաբանել, թե որքանով կբարձրանան գները՝ հայտարարելով, որ այս հարցը այժմ քննարկվում է Պերուի կառավարության կողմից։

Այժմ օրեկան 2,5 հազ.-ից ավել օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում Մաչու-Պիկչու։

Այժմ հնդիկների քաղաք մտնելու տոմսի համար անհրաժեշտ է վճարել 38 դոլար։ Բացի դրանից, Կուսկո քաղաքից դեպի Ագուաս դո Կալյենտես գնացող հատուկ գնացքի տոմսը՝ կախված վագոնի կարգից արժե 75-ից մինչև 100 դոլար։ Իսկ ավտոբուսային ճանապարհը երկաթուղային կայարանից դեպի «աշխարհի յոթերրորդ հրաշալիք» կարժենա 12 դոլար։     

Մաչու-Պիկչուն (Հին սար) կառուցվել է XV դարում ինկերի կայսր Պաչակուտեկի կողմից։ Հետագայում քաղաքը ավերվել է հենց ինկերի կողմից, որոնք վախենում էին բնակչության մեջ ջրծաղկի համաճարակի տարածումից։ Իսպանացիների կողմից ինկերի կայսրության փլուզումից հետո, քաղաքը գրեթե երեք դար մոռացության էր մատնված։ 1908 թ.-ին այն հայտնաբերել է ամերիկացի պրոֆեսոր Հիրամ Բանգհեմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։