478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի ճակատագիրը կորոշվի 10 օրվա ընթացքում, կարծում է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը
13:25
10 Հուլիսի 2007

Կոսովոյի ճակատագիրը կորոշվի մոտակա 10 օրերի ընթացքում, երբ քվեարկության կդրվի բանաձևի նոր նախագիծը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Զալմայ Խալիլզադը։

«Ես հավատում եմ, որ այս շաբաթը կամ մոտակա 10 օրը որոշիչ դեր կխաղան Անվտանգության խորհրդի որոշման ընդունման համար», - ասել է Խալիլզադը լրագրողներին ՄԱԿ գրասենյակում՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան աշխատում են Կոսովոյի բանաձևի հերթական տարբերակի վրա, որի հիմքում ընկած է Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որը, փաստորեն, տարածաշրջանին անկախություն է տալիս։

Ռուսաստանը այդ բանաձևին կտրականապես դեմ է՝ պնդելով, որ որոշումը կարող է ընդունվել միայն Կոսովոյի և Բելգրադի միջև համաձայնությամբ։ Մոսկվան նաև մերժում է Արևմուտքի առաջարկությունը, ըստ որի Ախտիսաարայի ծրագիրը ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնի երկրների միջև բանակցությունների համար տրված 120 օրից հետո, ինչպես դա ամրագրված է բանաձևի նախագծում։  

«ՄԱԿ ԱԽ որոշ անդամներ, այդ թվում և Ռուսաստանը նախկինում ասում էին, որ այս ժամկետը բավարար չէ՝ Կոսովոյի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ բանակցությունների համար։ Համաձայնելով դրա հետ՝ ես գտնում եմ, որ ժամանակն է, որ նաև Ռուսաստանը քայլ կատարի ճիշտ ուղղությամբ», - ասել է Խալիլզադը։

Նրա պնդմամբ, Կոսովոյում աշխատող դիվանագետները հայտարարում են, որ դանդաղումը կարող է տարածաշրջանում ծնել  քաղաքական իրավիճակի նոր բարդություններ։

«Մինչ եվրոպացիները (Եվրոմիություն) պատրաստ են իրենց վրա վերցնել ավելորդ պատասխանատվություն, Ռուսաստանը միայն քննադատում է։ Միայն եվրոպացիներն են գտնվում ռիսկի գոտում, նրանք պատրաստ են որոշիչ դեր խաղալ այս հարցում, և մենք, իհարկե, աջակցում ենք նրանց», - ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Երկուշաբթի ՄԱԿ ԱԽ-ը երկու ժամից ավելի փակ դռների ետևում քննարկեց Կոսովոյի կարգավիճակի հարցը։ Սակայն տարաձայնությունները՝ մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, հարթել հնարավոր չեղավ, լրագրողներին հայտնեց ՄԱԿ ԱԽ ղեկավար Վան Գուանյան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։