481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիյում լույս է տեսնում Թոնի Բլերի խորհրդականի գրած՝ «Բլերի տարիները» գիրքը
13:25
09 Հուլիսի 2007

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայում լույս է տեսնում «Բլերի տարիները» ("The Blair Years") գիրքը, որը գրել է Բրիտանիայի  նախկին վարչապետի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ալիստեր Քեմփբելը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Քեմփբելն աշխատել է բրիտանական լեյբորիստների ղեկավար, այնուհետև՝ 1994- 2003 թ.-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ, և նրա գիրքը բացում է նախկին վարչապետի շրջապատի կյանքի բազմաթիվ էջերը ծածկող վարագույրը։

Մեծ Բրիտանիայում շատերն էին սպասում գրքի հրատարակմանը, և նրա պաշտոնական թողարկումը հատուկ նշանակված էր այն ժամանակ,  երբ Բլերն այլևս  չէր լինի կառավարության ղեկին։  25 ֆունտ ստերլինգ արժողությամբ գիրքը լույս է տեսել «Հատչինսոն» հրատարակչությունում։   

Քեմփբելին մեղադրում էին նրանում, որ հենց նա է կանգնած 2002 թ.-ին Իրաքում մասսայական ոչնչացման զենքի առկայության մասին փաստաթղթի կազմման ետևում, որն արդարացնում էր Մեծ Բրիտանիայի՝ Իրաք ներխուժման  մասնակցությունը։ Դեյվիդ Քելլին, Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում բացահայտեց  փաստեր, որոնք վկայում էին այդ փաստաթղթի մի շարք պնդումների անհիմն լինելու մասին։ Ծավալված վեճի արդյունքում 2003 թ. հուլիսին Քելլին ինքնասպան եղավ։    

Բլերի ճակատագրին վերաբերող՝ Քեմփբելի ամենահետաքրքիր բացահայտումներից  մեկը դարձավ պատմությունն այն մասին, որ վարչապետը նախատեսում էր հրաժարական տալ 2002 թ.-ին՝ իրաքյան գործողություններից շատ առաջ, որը ամենամեծ հարվածը դարձավ նրա հեղինակությանը՝ վարչապետության 10 տարիների ընթացքում։

Քեմփբելի խոսքերով, 2002 թ. աշնանը Լեյբորիստական կուսակցության կոնֆերանսի ժամանակ Բլերը ծրագրել էր հայտարարել երրորդ անգամ իր թեկնածությունը չառաջադրելու մասին։ «Երկու ժամկետն այն է, ինչ ստանում են քաղաքական գործիչները ժամանակակից աշխարհում» , - մեջբերում է նախկին խորհրդականը՝ այն ժամանակվա վարչապետի խոսքերը։

Սակայն այդ ծրագրերը հետաձգվեցին՝ Իրաքի պատերազմական գործողութունների սկզբից հետո։ Քեմփբելը հաստատեց, որ Բլերը միշտ համոզված էր, որ իր գործողությունները ճիշտ են, ինչի մասին ինքը՝ վարչապետն ասաց իր հրաժարականի հայտարարության ժամանակ։

«Միշտ պետք է անել այն, ինչ դու ճիշտ ես համարում», - մեջբերում է Քեմփբելը վաչապետի խոսքերը։ «Ամերիկան ենթարկվեց գրոհի։ Կարևոր է, որ նրանք չմտածեն, թե իրենք ստիպված են միայնակ պայքարել այդ ամենի դեմ»։

«Ես Թոնիի կողքին էի, երբ նա ընդունեց՝ իր կյանքի և կարիերայի համար ամենաբարդ այդ որոշումը։ Ես հուսով եմ, որ իմ գիրքը մարդկանց զգալ կտա, թե ինչ լուրջ է նա վերաբերվել այդ որոշման ընդունմանը», - ասաց Բլերի նախկին խորհրդականը։ «Նա գիտեր, որ իրեն կներկայացնեն որպես Բուշի պուդելի։ Նա պատրաստ էր հաշտվել այդ մտքի հետ», - փաստում է Քեմփբելը՝ խոսելով հասարակ մարդկանց գիտակցության մեջ մնացած՝ Թոնի Բլերի ամենատարածված ստերեոտիպի մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։