477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Forbes ամսագիրը նշել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ամենագեղեցիկ և ամենաձանձրալի թեկնածուներին
12:19
06 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Forbes ամսագիրը հերթական հարցումն է անցկացրել՝ պարզելու համար, թե ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրված 40 թեկնածուներից ով է ամենագեղեցիկը, ամենահարգվածը, ամենաագրեսիվն ու ամենաձանձրալին։

Սպիտակ տան տիրոջ կոչումը ստանալու ամենագեղեցիկ թեկնածուների թվում ակնհայտ առաջատարը 53-ամյա կապուտաչյա դեմոկրատ Ջոն Էդվարդսն է, որն իր ընտրարշավը վարում է «Վաղը սկսվում է այսօր» կարգախոսով։ Հարցվածների 33% -ը նրան է համարել արտաքին տվյալների առումով նախագահական արշավի անկասկած առաջատար, իսկ գեղեցիկ սեռի շրջանում այս կարծիքին են հարցվածների ավելի քան 40%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Ամենաագրեսիվների» շրջանում նախագահի թեկնածուներից իրենց հավասարը չունեին Նյու-Յորքի նահանգապետը և ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը (44%)։Հավանաբար, այս կերպ են հարցվածները գնահատել թեկնածուի քննադատությունների հաճախականությունը՝  հասցեագրված ոչ միայն գործող նախագահ Ջորջ Բուշին, այլև իր ներկուսակցական մրցակիցներին։

Ընտորղներին առավել մեծ վստահություն է ներշնչում Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանին, որը 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո ստացել է «Ամերիկայի քաղաքապետ» կոչումը։

«Ամենաձանձրալի քաղաքական գործչի» կոչումը վաստակել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Ալբերտ Գոռը։ Ամսագրի կարծիքով, այս անվանակարգում  առաջնությունը քաղաքական գործչի համար նշանակում է ոչ այլ ինչ, քան «հրաժեշտի համբույր»՝ ընտրազանգվածին։

Հարցումն անցկացվել է ամենատարբեր սոցիալական խմբեր ներկայացնող հազարավոր չափահաս անձանց միջև՝ երկրի տարբեր շրջաններում։

ԱՄՆ ընտրությունները տեղի կունենան 2008 թ. նոյեմբերին, սակայն ԱՄՆ փորձագիտական հանրությունը, փորձելով համեմատել թեկնածուների հնարավորությունները, անցկացնում է ամենաբազմազան հարցումներ և վարկանիշներ։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։