477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գվատեմալայում կհայտարարվի 2014 թ.-ի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը
11:37
04 Հուլիսի 2007

Գվատեմալայի մայրաքաղաքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 119-րդ նստաշրջանը, որի ժամանակ  կհայտարարվի 2014 թ.-ի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին,  XXII սպիտակ օլիմպիադայի ընդունման իրավունքին հավակնում են երեք քաղաք՝ ռուսական Սոչին, ավստրիական Զալցբուրգը և հարավկորեական Պխենչխանը ։

Նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում է ՌԴ-նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախապես մրցախաղերի անցկացման համար հայտ էին ներկայացրել ևս չորս քաղաք՝ Ալմա-Ատա (Ղազաղստան), Բորժոմի (Վրաստան), Սոֆիա (Բուլղարիա) և Խակա (Իսպանիա), սակայն 2006 թ.-ի հունիսի 22-ին ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը բացառեց դրանց հավակնորդների ցանկից։  

Նստաշրջանը իր աշխատանքը կսկսի չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 9.00-ին (Երևանի  ժամանակով՝ 20.00-ին) Westin Camino Real հյուրանոցում։ Քաղաք-թեկնածուներից յուրաքանչյուրը կանցկացնի իր հայտի մեկժամյա շնորհանդեսը, որից անմիջապես հետո տրվող  մամուլի ասուլիսի,  ժամանակ 30 րոպեների ընթացքում հայտատու- խորհրդների  անդամները կպատասխանեն շնորհանդեսի ընթացքում ծագած հարցերին։    

Առաջինն իր հայտի շնորհանդեսը կանցկացնի Սոչի քաղաքի հայտատու-խորհուրդը (տեղական ժամանակով՝ 9.15-10.15 շնորհանդեսը, 10.30-11.00՝ մամուլի կոնֆերանսը), այնուհետև՝ Զալցբուրգի և Պխենչխանի ներկայացուցիչները։

Շնորհանդեսային մասը պետք է ավարտվի 14.00-ին մոտ։

Ճաշի փոքր ընդմիջումից հետո ՄՕԿ-ի անդամները կանցնեն քվեարկության ընթացակարգին, որին տրամադրված է կես ժամ՝ 15.30-ից մինչ 16.00։ Այնուհետև նստաշրջանի մասնակիցները և ԶԼՄ-ի ներկայացուցիչները կտեղափոխվեն Real Intercontinental հյուրանոց, որտեղ տեղական ժամանակով ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով՝ 4.00-ին) XXII պաշտոնապես կհրապարակվի ձմեռային մրցախաղերի մայրաքաղաքի անունը ։  

Մեկուկես ժամ անց Westin Camino Real հյուրանոցում հաղթանակած հայտի ներկայացուցիչները 2014-Օլիմպիադայի անցկացման վերաբերյալ պայմանագիր կստորագրեն ՄՕԿ-ի հետ։

Քվեարկությունը, որը կանցկացվի ձայների հաշմման էլեկտրոնային համակարգի օգնությամբ, փակ է լինելու։ Առաջին մրցաշրջանում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնություն՝ 50% գումարած մեկ ձայն։

Եթե դա տեղի չունենա առաջին մրցաշրջանի ժամանակ, ապա ամենաքիչ ձայներ ստացած քաղաքի անունը անմիջապես կհրապարակվի, նրա հայտը դուրս կհանվի հետագա քվեարկությունից, իսկ ընտրությունները կշարունակվեն արդեն մնացած երկու հայտերի միջև։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: