481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մշակութային երկխոսությունը կարելի է կայացած համարել միջազգային երիտասարդական համանուն փառատոնի շրջանակներում
15:21
02 Հուլիսի 2007

 Հայաստանում Միջազգային երիտասարդական համանուն փառատոնի շրջանակներում տեղի ունեցած մշակույթների երկխոսությունը կարելի է կայացած համարել ։ Այս մասին,  Ծաղկաձորում «Մշակույթների երկխոսություն» երկրորդ միջազգային երիտասարդական փառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարեց Համահայակական միջազգային երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը ։

«Տարբեր երկրներից ժամանած փառատոնի մասնակիցներն ամեն օր, վեց օրվա ընթացքում, պատկերավոր կերպով պատմում էին իրենց մշակույթի մասին՝ ներկայացնելով մշակույթների իսկական երկխոսություն», - ասաց նա։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց երիտասարդության համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին ոչ միայն նոր գիտելիքներ, այլև՝ ընկերներ։

Փառատոնի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին իրենց ազգային ավանդույթները, խոհանոցը, իրենց երկրի առասպելաբանությունը, ինչպես նաև երաժշտությունը, թատրոնը, պարերը, պատմությունը։

Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին տարբեր մրցույթներ, մասնավորապես, երգեցողության և պարերի։ «Երգեցողություն» անվանակարգում առաջին տեղը գրավել են Բելոռուսիայից եկած մասնակիցները, երկրորդ տեղը շնորհվել է Հայաստանին, իսկ երրորդը՝ Սիրիային։ «Պարեր» անվանակարգում առաջինն էր Հնդկաստանը, երկրորդը Ռուասստանն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ասիրիան։ Փառատոնի բոլոր մասնակիցները ստացան հավատարմագրեր և խրախուսիչ մրցանակներ։

Իր հերթին, Սպորտի և երիտասարդության հարցերի գծով փոխնախարար Արթուր Պողոսյանն ավելացրեց, որ այս տարի փառատոնն առանձնանում է կազմակերպվածության բարձր մակարդակով և մասնակիցների ընդլայնված աշխարհագրությամբ։ Փառատոնին մասնակցել են 18-ից 35 տարեկան ավելի քան 80 երիտասարդներ՝ աշխարհի 16 երկրներից։

«Փառատոնն անցել է երկու ուղղվածությամբ. aզգային մշակույթի ներկայացում և մասնակիցների համար տարբեր տեսակի ուսուցողական ծրագրերի կազմակերպում», - ավելացրեց Պողոսյանը։

Հունիսի 25-ից հուլիսի 2-ը Ծաղկաձորում «Բոլորը տարբեր են, բոլորը հավասար են» եվրոպական շարժման շրջանակներում անցկացված «Մշակույթների երկխոսություն» փառատոնի կազմակերպիչներն էին  «Համահայկական միջազգային երիտասարդական հիմնադրամը» և ՀՀ sպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունը։

Փառատոնի անցկացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 13 միլիոն դրամ (գրեթե 38 հազ. ԱՄՆ դոլար) --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: