486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինի ժամանումը Բուշի առանձնատուն սկսվել է նավակով զբոսանքից
14:38
02 Հուլիսի 2007

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանումը Բուշի Քեննենբանկպորտեում (նահանգ Մեն) գնտվող առանձնատուն սկսվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի հետ նավակով ծով դուրս գալուց։

Առանձնատան տերերը ռուս առաջնորդին առաջարկել են  ծով դուրս գալ "Ֆիդելիթի-3" ("Fidelity III",անգլ. "հավատարմություն, նվիրվածություն, լոյալություն")նավակով, որը միանգամից զինված է երեք հզոր շարժիչներով։ Այս նավակը Ջորջ Բուշ-ավագի հպարտության առարկան է։

Բուշ-ավագի արագաշարժ մոտորանավակը իրենից ներկայացնում է ձկնորսական ծովային նավակ  Fountain V, որը արտադրում է Fountain Powerboats ամերիկյան ընկերությունը։ Նախկին նախագահն այն ձեռք է  բերել 2004 թվականի մայիսի 11-ին և դրանով կանոնավոր զբոսանքների է դուրս գալիս ծով,  կամ էլ ընտանիքի և Քեննենբանկպորտեում կանգ առած VIP-հյուրերի հետ գնում է ձկնորսության։

11,5 մետր երկարություն ունեցող նավակը սարքավորված է Mercury Verado  ֆիրմայի երեք վեց-գլանաձև կախվող շաչժիչներով, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է 275 ձիաուժ հզորություն։ Այսպիսի նավակի առավելագույն արագությունը, համաձայն արտադրող-գործարանի, կազմում է ժամում 120 կիլոմետր։

Անցած տարվա դեկտեմբեր ամսին Քեննենբանկպորտեում իր դստեր՝ Դորոտի Բուշ-Կոխի գիրքը ներկայացնելիս Բուշ-ավագը խոստովանեց, որ մի անգամ իրեն հաջողվել է «Ֆիդելիթի-3»-ի արագությունը բացել մինչև ժամում 112 կիլոմետրի։ Նավակի սարքավորումներից և մոդիֆիկացիայից կախված՝ այս կարգի նավակը սովորաբար արժի 190 հազար դոլար։

Նախագահներին լուսանկարելու հույս ունեցող լուսանկարիչներին հիասթափություն է սպասվել։  Ըստ նրանց խոսքերի, նավակին ուղեկցում էին թիկնապահների բազմաթիվ մոտորանավակներ և հնարավոր չէր որոշել, թե որն է «Ֆիդելիթի-3»-ը։ Ծովային զբոսանքից հետո նախագահներին սպասում էր համատեղ ընթրիք, հետևաբար դժվար թե նրանց հաջողվեր զբաղվել ձկնորսությամբ ։

Բացի նախագահներից, ընթրիքին մասնակցում էին նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության գծով նրանց օգնականները, ինչպես նաև՝ ՌԴ ԱԳՆ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը։

Ինչպես հայտնեցին Սպիտակ տանը, ընթրիքի  ճաշացանկը  կազմված էր օմարներից /ծովատառեխներից/, որոնցով հայտնի է Մեն նահանգը, բանջարեղեններով մարինացված թրաձկից և բրազիլիական պանիրներից պատրաստված նրբաբլիթներից։ Որպես դեսերտ /աղանդեր/ մատուցվեց կեռասով և ընկույզներով թխվածք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։