486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կշարունակեն փոխզիջմային բանակցությունները հակահռթիռային պաշտպանության խնդրի շուրջ
14:16
02 Հուլիսի 2007

Վլադիմիր Պուտինը և Ջորջ Բուշը կշարունակեն փոխզիջմային բանակցությունները ԱՄՆ-ի hակահռթիռային պաշտպանության խնդրի շուրջ։ Այս ուղղությամբ առաջին քայլերը իրականացվել են Հայլիգենդամում տեղի ունեցած Մեծ ութնյակի (G8) գագաթնաժողովի ժամանակ, երբ  Ռուսաստանի նախագահը առաջարկել է Վաշինգտոնին համատեղ օգտագործել Գաբալինյան ռադիոտեղորոշման կայանը։   

«Անկասկած, կշարունակվեն բանակցությունները հակահռթիռային պաշտպանության խնդրի շուրջ»,-  այս մասին լրագրողներին  հայտնել է ռուսական պետության  ղեկավարի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայանալիք  բանակցությունների նախօրեին, որը  նախատեսված է  երկուշաբթի օրը Բուշի ամառային ընտանեկան կալվածքում՝ «Ուոքերս Փոյնտում»  Քեննենբանկպորտեի մոտ Մեն նահանգում։  

Վաշինգտոնը պլանավորում է Չեխիայում տեղադրել հակառթիռային ռադար և հակահռթիռ՝ Լեհաստանում,  պատճառաբանելով դա Իրանի կողմից վտանգի առկայությամբ։ Իսկ Մոսկվան ԱՄՆ-ի  փաստարկները համարում է ոչ համոզիչ, և ռուսական սահմանի մոտ հակառթիռային պաշտպանության տեղադրումը  որակում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Օբյեկտիվորեն գոյություն չունեն պատճառներ, որոնք  թույլ չեն  տա  համաձայնության գալ այս հրատապ թեմայի շուրջ, որը շոշափում է բոլոր կողմերի հետաքրքրությունները, եթե իհարկե համատեղ գործել և խուսափել միակողմանի քայլերից», - նշել է Պրիխոդկոն, որը Կրեմլում  համակարգում է արտաքին քաղաքականության հարցերը։ Որպես խնդրի համատեղ լուծման օրինակ Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է Հայլիգենդամում Վլադիմիր Պուտինի   արված առաջարկությունը՝ Ադրբեջանում Գաբալինյան ռադիոտեղորոշման կայանի տեղեկության համատեղ օգտագործման մասին, որը ռուսական կողմի կարծիքով թույլ կտա ԱՄՆ-ին հրաժարվել Արևելյան Եվրոպայում տարրերի տեղադրումից։

«Այն, որ նախագահ Ջորջ Բուշը  հետաքրքրված է և դրական է  արձագանքել այս  առաջարկին, հույս է ներշնչում գտնել այնպիսի լուծում, որը մեր երկրներին թույլ կտա միասին արձագանքել հռթիռային սպառնալիքներին, եթե դրանք ծագեն իրականում՝  միաժամանակ չստեղծելով սպառնալիք միմյանց համար», - կարծում է Կ րեմլի ներկայացուցիչը։

Սակայն Պրիխոդկոն նաև նշել է,- «Մինչ վարկածային սպառնալիքների դեմ պայքար սկսելը, նախ անհարժեշտ է միասին նստել և որոշել, թե ինչպիսին է իրավիճակը այժմ, որտեղ և երբ կարող են այդպիսի սպառնալիքները հայտնվել, եթե նրանք  իհարկե ընդհանրապես կարող են հայտնվել»։ Կրեմլում կարծում են, որ հակառթիռային պաշտպանության խնդրի լուծումը միմիայն կախված է քաղաքական կամքից։

«Եթե նրանք այս խնդրի շուրջ համագործակցելու քաղաքական կամք ունեն, ապա մնացած ամեն ինչը մասնավոր է ։ Այս հարցը ոչ թե ռազմական է, այլ՝ քաղաքական։  Կամ նրանք (ԱՄՆ) կսկսեն նայել դեպի ապագա, կամ կմնան անցյալում։  Դժբախտաբար, նույնիսկ,  ոչ թե կմնան, այլ  ուղղակի կվերադառնան անցյալ», - ասել է Պրիխոդկոն։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: