477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Վիրավորա՞նք: Ոչ մի դեպքում
14:36
05 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում սկանդալ է ծավալվել «Մատանիների տիրակալ» կինոեռապատման պատճառով: Այդ երկրի քաղաքացին Twitter-ի իր էջում համեմատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին (Recep Tayyip Erdogan) ֆիլմաշարի կերպար Գոլումի հետ, հաղորդում է ИноСМИ-ն: Նա ֆոտոկոլաժ է հրապարակել` ձախից` Գոլումը, աջից` պետության ղեկավարը` ընդգծելով նրանց դեմքերի արտահայտության նմանությունը:

Դա, իհարկե, ոչ բոլորին ծիծաղելի կթվա, և հաստատ ծիծաղելի չէր Էրդողանի համար: Այդ իսկ պատճառով կոլաժի հեղինակն այժմ դատարանի առջև կկանգնի նախագահին վիրավորելու համար: Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում: Փորձագետներին հանձնարարվել է ստուգել, թե արդյո՞ք, Գոլումը չար էակ է եղել: ԶԼՄ-ների հաղորդմամբ, դատավորը խոստովանել է, որ երբեք չի դիտել հայտնի գրքերի մոտիվներով ֆիլմեր:

Եվ ահա այժմ գործին միջամտել է գլխավոր փորձագետներից մեկը` ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, ով էկրանավորել է Ջոն Տոլկինի (John R. R. Tolkien) եռապատումը: Ֆիլմի սցենարի երկու հեղինակների հետ համատեղ նա The Wrap կայքում հրապարակել է հետևյալ հայտարարությունը:

«Եթե դա իսկապես պատկերներ են, որոնց հիման վրա Թուրքիայում գործընթաց է ծավալվում, ապա կարող ենք միանշանակ ասել, որ դրանցից ոչ մեկի վրա Գոլումը չէ, այլ Սմիգոլ կերպարն է (Smeagol)»:

Իրականում «Մատանիների տիրակալի» Տիեզերքում Սմիգոլ հոբիտի բնավորությունը բավականին լավն էր` մինչ այն պահը, երբ հայտնվել է մատանիների իշխանության ներքո և վերածվեց գարշելի կերպարի, որը ստացավ Գոլում նոր անունը:

«Սմիգոլը բարի և բարեհամբույր կերպար է»,- ասվում է Ջեքսոնի հայտարարությունում: «Այդ տրամաբանությանը հետևելով` այդ համեմատությունը չի կարելի ընկալել որպես վիրավորանք: Սմիգոլը չի ստում և չի փորձում մանիպուլյացիայի ենթարկել: Նա չար չէև նենգ չէ` դրանք բոլորը Գոլումի հատկանիշներն են, որոնք ոչ մի կերպ չի կարելի վերագրել Սմիգոլին»:

Սմիգոլը, Ջեքսոն և Կո.-ի խոսքերով, երբեք չէր երազի թույլերի նկատմամբ ուժ կիրառելու մասին: «Նա դահիճ չէ: Իրականում շատ բարի է: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում նրան սիրում են»:

Թե ինչպես կընկալի դատարանն այդ փաստարկները, հայտնի չէ: The Guardian բրիտանական թերթը գրում է, որ մեղադրյալի նկատմամբ դատը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Իսկ առայժմ առաջադրած մեղադրանքի պատճառով նա զրկվել է աշխատանքից: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։