478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Թվիթերը նախազգուշացրել է օգտատերերին հնարավոր գրոհների մասին
21:03
14 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թվիթերի ղեկավարությունը մի շարք օգտատերերի նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ իրենց էջերը կարող են կոտրել պետական մարմինների պատվերով, միաժամանակ կազմակերպիչ երկրները չեն նշվում, հայտնում է interfax.ru–ն։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ցանցահենները կարող են ստանալ էլեկտրոնային փոստի, IP-հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն։ Օրեր առաջ ընկերությունը սկսել է դրանք հավաքել իր օգտատերերից, հայտնում է Բի–բի–սի–ն։

Այս նախազգուշացումը թվիթերն անում է առաջին անգամ, թեև Facebook–ը, ինչպես գրել էր The New York Times–ը, իրազեկել էր ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատողների մի մասին իրենց դեմ կատարվող կիբեռգրոհների մասին։ Պետդեպը գրոհների մասին իմացել է Facebook–ից, պնդում էր ամերիկյան պարբերականը։

Google–ը սկսել է օգտատերերին իրազեկել ցանցահենների այս գործողությունների մասին դեռ 2012 թվականին իր կայքերում տեղադրված գովազդային պաստառների միջոցով։

Հայտնի չէ, քանի օգտատեր կարող է ենթարկվել կիբեռգրոհի թվիթերում։

Ավելի վաղ արևմտյան ընկերությունների և կառավարական հաստատությունների նկատմամբ որոշ կիբեռգրոհների հետևում կանգնած են եղել ՉԺՀ և Հյուսիսային Կորեայի իշխանությունները։ Մի շարք համակարգչային մասնագետներ կարծում են, որ նախորդ տարի Sony ընկերության ներքին նամակարգրությունը նույնպես հյուսիսկորեական իշխանություններն են կոտրել, սակայն Պխենյանը հերքել է իր մասնակցությունն այդ միջադեպին:

Վաշինգտոնում ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կիբեռանվտանգության փոևձագետ Ջեյմս Լյուիսը նշում է, որ իշխանությունների օժանդակություն ստացած ցանցահեններն ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան սովորական քրեական ցանցահենները։ Ըստ նրա, նրանք կարող են տարբեր եղանակներ օգտագործել, օրինակ, օգտագործել իրական գործակալների։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։