484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Տունը, որտեղ նկարահանվել է «Գառնուկների լռությունը», վաճառքի է դրվել
10:41
12 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Տունը, որտեղ նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Գառնուկների լռությունը» հայտնի թրիլերը, վաճառքի է դրվել, բայց մինչ օրս չի գտել իր գնորդին։

Ինչպես երկուշաբթի հայտնել է Pittsburgh Tribune-Review թերթը, Պերիպոլիս քաղաքում գտնվող վիկտորիանական ոճով կառուցված եռահարկ կալվածքը նախնական գնահատվել էր 300 հազար դոլար, բայց քանի որ գնորդներ չեն գտնվոլ, ապա տան սեփականատերերը որոշել են գինն իջեցնել մինչև 250 հազար դոլար։

«Այն փաստը, որ այդ տունը շատ հայտնի է, բոլորովին երաշխիք չէ, որ այն կվաճառվի,– այդ կապակցությամբ նշել է «պատմություն ունեցող» տների վաճառքի փորձագետ Էրիկ Գյունտերը։ – Հնարավոր է, որ ինչ–որ մեկը ցանկանա այն տեսնել, բայց այդպիսի անշարժ գույքի գնումը բոլորովին այլ բան է», հայտնում է ՏԱՍՍ–ը։

Երեք օր շարունակ ֆիլմի նկարահանումներն ընթացել են նախասենյակում և առաջին հարկի ճաշասենյակում, սակայն այդ տանը չկա նկուղ, որտեղ, ըստ ֆիլմի սյուժեի, խելագար մարդասպան Բուֆալո Բիլը պահում էր իր զոհերին։ Ուստի ֆիլմի այդ հատվածը նկարահանվել է տաղավարում։

1991 թվականի թրիլերն ամենահեղինակավոր անվանակարգերում հինգ «Օսկարի» է արժանացել, նույն տարում ստացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երեք մրցանակ, 1992 թվականին` Բրիտանիայի կինոակադեմիայի երկու մրցանակ և ԱՄՆ կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ, Էդգար Ալան Պոի մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար և մի շարք այլ մրցանակներ: 2011 թվականին ընգրկվել է ԱՄՆ ֆիլմերի ազգային ռեեստրում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։