478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Տարվա ամենահաջողակ միլիարդատերն՝ ըստ Forbes–ի
10:11
11 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Amazon–ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը ճանաչվել է տարվա ամենահաջողակ միլիարդատեր` կարողանալով 2015 թվականին վաստակել 29.5 միլիարդ դոլար, գրում է Forbes–ը։

Այդպիսով, գործարարը չորրորդն է է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 58.4 միլիարդ դոլարի կարողությամբ։

Համեմատության համար, այս տարվա մարտին Բեզոսը զբաղեցնում էր մոլորակի ամենահարուստ մարդկանց միայն 15–րդ հորիզոնականը։

 2015 թվականի ամենահաջողակ գործարարների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook սոցցանցի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունն ավելացել է 11 միլիարդ դոլար։ Երրորդ հորիզոնականում Google մայր ընկերության նոր ձևավորված Alphabet ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջն է, ով ավարտվող տարում վաստակել է 9.2 միլիարդ դոլար։ Նրա կարողությունը գնահատվում է 45.6 միլիարդ դոլար։

Հնգյակում է նաև Alphabet–ի նախագահ Սեևգեյ Բրինը, ով 2015 թվականին վաստակել է 8.9 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունն ավելացել է մինչև 37.6 միլիարդ դոլար։ Bloomberg LP–ի հիմնադիր և ղեկավար Մայքլ Բլումբերգը վաստակել է 5.5 միլիարդ դոլար, ինչը նրա կարողությունն ավելացրել է մինչև 40.5 մլրդ դոլար։

Forbes–ը նաև հայտարարել է միլիարդատերերի շարքում ամենաանհաջող գործարարի անունը։ Այսպես, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ով 2015 թվականի մարտին զբաղեցնում էր ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը, մինչև դեկտեմբերի 8–ը կորցրել է 15.9 միլիարդ դոլար կամ կարողության 22 տոկոսը։ Երեքշաբթի` դեկտեմբերի 9–ին, առուվաճառքների փակման պահին Սլիմի կարողությունը գնահատվել է 55.2 միլիարդ դոլար (մարտին` 77,1 միլիարդ)։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։