ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։ Նրա մարմնի կրծած մնացորդները հայտնաբերվել են ապրիլի վերջին Թաու կղզում։ Ոստիկանությունը հայտնել է զոհվածի բարեկամներին, որ աղջիկն ինքնասպան է եղել, սակայն Էլիզայի ընտանիքը չի հավատում դրան, հայտնում է Metro–ն, հաղորդում է
vesti.ru–ն։
Դալեմանեի մարմինն այն աստիճան էր պատառոտած հսկայամողեսի կողմից, որ նրան հնարավոր է եղել ճանաչել ատամնաբուժական փորձաքննության շնորհիվ։
Աղջկա ծնողներն ասում են, որ վերջին ամիսներին նա ճանապարհորդում էր աշխարհով, զբաղվում էր յոգայով և մեդիտացիայով։ Վերջին անգամ Բելգիայի քաղաքացին «Սկայպով» կապվել է հարազատների հետ մահվանից մի քանի օր առաջ։ Աղջիկը հիանալի տրամադրություն ուներ, նա ասում էր, որ երջանիկ է «դրախտային կղզում» բնության հետ միաձուլվելու համար։
Загружается новость ... "Лево"
Էլիզայի ծնողների կասկածները հաստատվում են այն փաստով, որ աղջկա մարմնի կողքին որևէ գրություն չի հայտնաբերվել։ Լրագրողները կարծում են, որ թաիլանդացի ոստիկանները չեն բացում աղջկա մահվան իրական պատճառը` զբոսաշրջիկներին չվախեցնելու համար։
Վերջին երեք տարիներին Թաու կղզում յոթ մարդ է զոհվել։ Նրանք բոլորը հսկայամողեսների զոհ են դարձել։ Այդ մողեսները կարող են հասնել երեք մետր երկարության։ Նրանց խայթը թունավոր է և հաճախ մահացու։ -0-