478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+35
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղարի հետ
21:31
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոնիի հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կողմերն անդրադարձել են այս տարվա մարտին Հայաստանի կողմից «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության վավերացմանը: Քննարկվել են Հայաստանի և Խորհրդաժողովի հետագա համագործակցության հեռանկարները։

Մամուլի ծառայությունը նշում է, որ կազմակերպությանն անդամակցելը թույլ է տալիս մասնակցել կազմակերպության և դրա մարմինների գործունեությանը, համագործակցել, իրականացնել փորձի փոխանակում անդամ պետությունների հետ միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում և ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել կազմակերպության շրջանակներում ընդունված իրավական ակտերին:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը Հայաստանի անդամակցությունը Խորհրդաժողովին համարել է կարևոր ձեռքբերում:

Նախարարն անդրադարձել է հետագա անելիքներին՝ քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցմանը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացը կարգավորող կանոնների հստակեցմանը և քաղաքացիական դատավարության ընթացքում քրեական գործերով ձեռք բերված ապացույցների օգտագործման թույլատրելիության հարցի ուսումնասիրմանը։

«Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի հիմնադրվել է 1893 թ.–ին։ Կազմակերպությունը 1955 թ.–ին ձեռք է բերել մշտապես գործող միջկառավարական կազմակերպության կարգավիճակ։ Նույն թվականին ընդունվել է նաև խորհրդաժողովի կանոնադրությունը։ «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության առաջին հոդվածի համաձայն` խորհրդաժողովի գործունեության նպատակն է աստիճանաբար միավորել միջազգային մասնավոր իրավունքը։

«Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունն ընդունվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանում 1951 թվականի հոկտեմբերի 31-ին և ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին։ Կանոնադրության փոփոխություններն ընդունվել են Հաագայի խորհրդաժողովի քսաներորդ նստաշրջանում 2005 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 1-ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։