482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սելին Դիոնի ամուսինն է մահացել Լաս Վեգասում
11:21
15 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում կյանքի 73–րդ տարում մահացել է կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը և նրա մենեջերը` Ռենե Անժելիլը։ Այդ մասին ասվում է Անժելիլի Facebook-ի էջում, գրում է
Բի–բի–սի–ի ռուսական ծառայությունը։

Ինչպես ասվում է հաղորդման մեջ, Ռենե Անժելիլը մահացել է «Լաս Վեգասի իր տանը կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո»։

Երգչուհին ընդհատել է իր համերգային գործունեությունն ամուսնուն խնամելու համար։

Առաջին անգամ Անժելիլին կոկորդի քաղցկեղ են ախտորոշել 1998 թվականին, վիրահատությունից հետո նա հայտարարել էր, որ առողջ է։ 2013 թվականին նա վիրահատվել է երկրորդ անգամ, քանի որ բժիշկները կրկին ուռուցք են հայտնաբերել։

Մահացել է «Հարրի Փոթերի» գլխավոր դերակատարներից մեկը>>

Անժելիլն ու Դիոնն ամուսնացել են 1994 թվականին, ունեն երեք երեխա` ավագ որդին 14 տարեկան է, իսկ երկվորյակ տղաները ծնվել են 2010 թվականի աշնանը։

Ավելի վաղ Անժելիլը դարձել էր Սելին Դիոնի մենեջերը նրա ընտանիքի խնդրանքով, երբ Դիոնը 12 տարեկան էր։ Դիոնի եղբայրը «Ce n’était qu’un rêve» («Դա միայն երազ էր») ձայնագրությունը երաժշտական մենեջեր Ռենե Անժելիլին, ում անունը հայտնաբերել էր Ժանեթ Ռենոյի ալբոմի վրա։

1981 թվականին Անժելիլը գրավադրել էր իր տունը, որ ֆինանսավորի սկսնակ երգչուհու առաջին ձայնագրությունը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: